o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տերյանը նոր տողեր չի կարող գրել, բայց նրան նորովի մեկնաբանել կարող ենք»

24.07.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տերյանը նոր տողեր չի կարող գրել, բայց նրան նորովի մեկնաբանել կարող ենք»

1967 թվականից ամեն տարի հուլիսի նախավերջին շաբաթ օրը Վահան Տերյանի հայրենի գյուղում` Գանձայում տեղի է ունենում Տերյանական պոեզիայի օր տոնահանդեսը, որին ներկա են լինում Վրաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, տերյանագետներ ու տերյանասերներ: Սակայն այս տարի բեմահարթակում վրաց պաշտոնյաները բացակայում էին, իսկ այս տարի Հայաստանից ժամանած պատվիրակությունը Ջավախք էր հասել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության օժանդակությամբ եւ «Ջավախք» հայրենակցական միության շնորհիվ:

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ. Գագիկ Սուրենյան

 

«ՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՋԱՎԱԽՔՑԻՆ ԿԱՐՈՏ Է ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ»

Տեղի եւ հարակից գյուղերի երգի ու պարի խմբերի, ինչպես նաեւ ասմունքողների հետ միասին հանդիսությանը ջավախքյան պարային համարներով ներկայացավ նաեւ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը, որի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում առանձնացրեց. «Լավ է որ ամեն տարի նման տոնակատարություն է  տեղի ունենում, լավ է, որ մարդիկ հավաքվում են, բայց կուզենայի այս ամենին մի քիչ ավելի որակական մոտեցում լինի եւ տեխնիկական հագեցվածություն, որպեսզի խոսքը եւ երաժշտությունը հստակ լսվի: Անելիք կա, տարեցտարի ոչ մի բան չի փոխվում, այո, կյանքը առաջ է գնում, ու Տերյանը նոր տողեր չի կարող գրել, բայց նրան նորովի մեկնաբանել կարող ենք: Առիթը պետք է օգտագործել` Ջավախքի մշակույթը այլ տեսանկյունից ներկայացնելու եւ Ջավախքցի հայերին վերադարձնելու ջավախքցի լինելու հպարտությունը»,- ասաց Գ. Գինոսյանն ու հավելեց, որ երկու օրվա մեջ մի քանի միջոցառումները խտացնելը մեր շահերից չի բխում. «Ընդհանրապես աններելի է, որ նախորդ օրը Կարծախում նշեցինք Ջիվանու տոնը, նույն օրը` Ախլցխայում Թումանյանի 150-ամյակին նվիրված «Թմկաբերդի առումը» բեմադրության ցուցադրությունն էր, իսկ այսօր արդեն տերյանական օրն է, այսինքն ողջ ամառվա ընթացքում ջավախքցին կարոտ է մնալու Հայաստանին, հայոց շնչին ու հայ մշակույթին: Փոխարենը այդ բոլոր միջոցառումները պետք է զատվեն ամբողջ ամառվա ընթացքում, որ անընդհատ հայկական շունչ լինի այստեղ, Հայաստանից մարդիկ գան, շփվեն, ջերմանան, Ջավախքով վարակվեն: Կարծես թե, մտածված 3 միջոցառումն էլ «խցկած» է մի տեղ, եւ 24 ժամվա ընթացքում ամբողջն ավարտվեց: Այնքան նշանավոր երեւելիներ կան, որ իրոք ամառը չի բավականացնի, որպեսզի միջոցառումներ իրականացնենք»:

«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց

Բացի այս, Գինոսյանը բեմից հորդորեց տեղի պարային խմբերի ղեկավարներին պահպանել ջավախքյան պարերն ու չաղավաղելապա շրջվելով դեպի իր ղեկավարած  խումբը` շարունակեց. «Տեսեք, Ջավախքի տարազն են կրում, ու ամենեւին էլ պատահական չենք հագել այս տարազը եւ ինչ պարում ենք այսօր, Ջավախքի պարերն են: Գանձայում նույնպես կան պարեր, որոնք բուն Գանձայինն են: Մեր մշակույթը չի կարելի ոչնչացնել եւ պարել անհասկանալի պարեր, որոնք Սովետական Միության արգասիքն են: Մենք պարտավոր ենք իմանալ ու հասկանալ այն հոգեւոր հզոր մշակույթը, որը հազարամյակների պամություն ունի: Գոնե իմ կողմից Ջավախքի 20-ից ավելի պարեր կան գրառված, եւ ամեն մեկը գանձ է, նրանցից ամեն մեկը` 2-ից մինչեւ 5 հազար տարվա պատմություն ունեն»:

Հարցեր` ուղղված պարոն Գագիկ Ծառուկյանին. Զարուհի Փոստանջյան

Գինոսյանի  բնորոշմամբ. «Մեռցնելով մշակույթը` մեռցնում ենք ինքներս մեզ»:

 

ՏԵՐՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ

Ասում են` Տերյանի պոեզիայի օրը պատահական չէ ընտրված, օրն ունի իր խորհուրդը` 1905 թվականին այդ օրը Գանձայում է եղել Ավետիք Իսահակյանը եւ Վահան Տերյանի հետ մասնակցել Վարդավառի տոնախմբությանը: 1981 թվականին Վրաստանի Կոմկուսի կենտկոմի որոշմամբ պոեզիայի տերյանական օրը պաշտոնականացվել եւ ներառվել է հանրապետական նշանակության տոների ցանկում: Տոնակատարությունը մշտապես  կազմակերպում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը: Տոնի մասնակիցները նախ այցելում են Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա պոետի հոր` Տեր-Սուքիասի ձեռքով 1852 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որի բակում է հանգչում Վահան Տերյանի միակ դուստր Նվարդ Տերյանը: Տոնակատարության գագաթնակետը դաշտահանդեսն է, որտեղ հնչում են տերյանական բանաստեղծություններ, նրա մասին սրտառուչ խոսքեր, իսկ հնչող երգ ու երաժշտությունը ամբողջացնում է տոնական տրամադրությունը: Տարբեր տարիներին Պոեզիայի տերյանական տոնին իրենց մասնակցությունն են ունեցել ճանաչված բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանն ու Իոսեբ Նոնեշվիլին, Հրաչյա Հովհաննիսյանն ու Կառլո Կալաձեն, Վահագն Դավթյանն ու Մորիս Փոցխիշվիլին, հայտնի գրողներ Մկրտիչ Սարգսյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Շալվա Նիշնիանիձեն, Գեորգի Ցիցիշվիլին եւ շատ ուրիշներ: Տերյանական տոնակատարություններն իրենց բարձր կատարողական վարպետությամբ փայլեցրել են Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Հովհաննես Բադալյանը ու այլ երեւելիներ:

Եվպատորիայի հայկական եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին (Տեսանյութ)

ՏԵՐՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ ԿԱՆԽՎԵԼ Է

Ի դեպ, Վահան Տերյանի հայրական տունը, որը վերածված է թանգարանի, անցյալ տարի որոշ սենյակներում փլուզման վտանգի առաջ էր: Հատկապես հյուրատունը, որտեղ քնել են ու հյուրընկալվել մեծն Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Թումանյանը, առաստաղի հետ կապված խնդիր ուներ: Ծնունդով Գանձայից ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ, որն, ի դեպ, նաեւ Վահան Տերյանի բավական մերձավոր ազգականն է, (Վահան Տերյանի քույրը Շ. Թորոսյանի հայրիկի տատիկն է եղել), նախորդ տարի խոստացել էր վերանորոգում իրականացնել: «Իրավունքի» հետ զրույցում Շ. Թորոսյանն ասաց, որ փլուզման վտանգը կանխվել է. «Թանգարանը վերանորոգել ենք 2000 թվականին, «Ջավախք» հայրենակցական միության կողմից, բայց արդեն մոտ 20 տարի է անցել, եւ կարելի է ասել, որ այն արդիականությունը կորցրել է, եւ ժամանակակից նոր մեթոդներ պետք է կիրառվեն: Անցյալ տարի հարցը բարձրաձայնվեց, խնդիրը ոչ թե թանգարանի, այլ` Տերյանի հայրական տան հետ էր կապված: Նինոծմինդայի տեղական իշխանությունները եւս արձագանքեցին` նշելով, որ դա պետական պահպանության տարածք է, եւ մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ: Շրջանային բյուջեից գումար հատկացվեց եւ փլուզումները վերականգնվեցին: Իսկ ինչ վերաբերում է բուն տուն-թանգարանի վերանորոգմանը, հիմա քննարկում ենք, որ հայաստանաբնակ եւ ռուսաստանաբնակ գանձացիների համատեղ  ջանքերի արդյունքում վեանորոգենք, որի ժամանակ շրջանային իշխանությունները խոստացել են իրենց աջակցությունն էլ ցուցաբերել»:

«Մեր «սպառազինությունը» մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունն է». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Լուսանկարները` այս հղումով

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ջավախք-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА