o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՊԾ-Ի ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՍԵՐԸ» ՈՐՈՇ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

24.07.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍԱՊԾ-Ի ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՍԵՐԸ» ՈՐՈՇ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

«Իրավունքը» նախորդ հրապարակումներում անդրադարձել էր քաղաքացի Արթուր Միքայելյանի պատմածին: Նա «Զովք» սուպերմարկետից գնել էր «Լուսակերտի Էլիտ ձու» եւ թունավորվել: Ոչ միայն նա, այլ ծննդյան խնջույքին հրավիրված թվով քսան բարեկամները եւ հարազատները: Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց մոտ հաստատվել է սալմոնեոզ վարակը, որը, ըստ մեզ դիմած քաղաքացու, բժիշկների ներկայացրածով՝ կարող էր առաջանալ ձվից: Բացի այդ, նույն ձուն ՍԱՊԾ-ի կողմից ենթարկվել է փորձաքննության, որով հաստատվել էր, որ. «Ձվի մեջ առկա է եղել աղիքային ցուպիկի մանրէների խումբ եւ Բ տեսակի հնեցում»:

ՏՄՊՊՀ-Ի ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

Եվ ահա նույն ՍԱՊԾ-ն տեւական ուսումնասիրությունից հետո, պարզել էր, որ... տվյալ ձու արտադրող ընկերությունում որեւէ խախտում չի հայտնաբերվել եւ, ըստ ամենայնի, խնդիրը խանութում է առաջացել: Մենք կրկին անգամ փորձեցինք ՍԱՊԾ-ից պարզել՝ արդյոք «Զովք» սուպերմարկետում ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ չի՞ իրականացնելու: Մեզ պատասխանեցին, որ տվյալ խմբաքանակը նույն օրը խանութից դուրս է հանվել, եւ կասեցվել է տվյալ խմբաքանակի տարածումը: Հավելելով, որ ՍԱՊԾ-ն այսքանով իր անելիքը ավարտել է: Չհասկացանք. եթե խնդիրը խանութն է, այսինքն՝ ձուն կարող է այնտեղ ինչ-որ հրաշքով թունավորվել, ՍԱՊԾ-ն, բացի ինչ-որ խմբաքանակ հանել-ոչնչացնելուց (ի դեպ, դրան եւս խիստ կասկածում ենք), պարտավոր էր նաեւ հայտնաբերել հստակ պատճառը: Ելնելով թեկուզեւ նրանից, որ եթե կա մեկ ընկերության ձվերի թունավոր դառնալու պատճառ, ապա նույն հաջողությամբ վաղը-մյուս օրը կարող են այդ վիճակում հայտնվել այլ ընկերությունների արտադրանքը: Ընդ որում, մեզ տրված պատասխանից զգացվում է, որ բացի «Լուսակերտի Էլիտ ձու»-ից, այլ ձվեր չեն էլ ուսումնասիրել, մինչդեռ խանութի մեղավորության պատճառով կարող էին մյուսները եւս փչանալ եւ մարդկանց թունավորել: Կարճ ասած, միայն այս պատմությունը բավական է կռահելու համար, որ ՍԱՊԾ-ն ինչ-որ տարօրինակ թուլություն ունի տարաբնույթ տնտեսվարողների հանդեպ, մինչդեռ այս կառույցի գոյության բուն իմաստը սպառողների շահերի պաշտպանությունն էր: Իսկ ե՞րբ կարող է պետական չինովնիկությունը տնտեսվարողին այդքան «սիրել», երեւի վարչապետ Փաշինյանն էլ է լավ հասկանում:

«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԻԼՈԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА