o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք ավելի շատ մտահոգված ենք Հայաստանով, քան Ջավախքով». Վաղինակ Ղազարյան

24.07.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք ավելի շատ մտահոգված ենք Հայաստանով, քան Ջավախքով». Վաղինակ Ղազարյան

Վրաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումների, Ջավախքում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակի մասին «Իրավունքը», լինելով Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում, զրուցեց Վրաստանի Նինոծմինդա շրջանային սակրեբուլոյի միակ հայ ընդդիմադիր պատգամավոր ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով». Գեղամ Պետրոսյան

«ԼՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է»

Պարոն Ղազարյան, այսօր ի՞նչ քաղաքական տրամադրություններ կան Ջավախքում` հաշվի առնելով, որ ընդամենը մեկ տարի է մնացել Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Քաղաքականությունը Ջավախքում այդքան էլ ակտիվ չէ, այստեղ ավելի շատ լռություն եւ սպասողական վիճակ է: Թիֆլիսում կատարվող խմորումները, փառք Աստծո, մեզ չեն հասնում, այնպես որ, օրը կգա` բարին հետը:

«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

Բայց Հայաստանից տպավորությունն այլ էր, որովհետեւ Վրաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական լարվածության ֆոնին «Սասնա ծռերը» կոչ էին անում ջավախահայությանը զուսպ մնալ, չմասնակցել ցույցերին, ռուսական «ծուղակը» չընկնել: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

Այդպիսի հայտարարություններ ընդհանրապես չեմ ընդունում, որովհետեւ Ջավախքն ունի սեփական դեմք, սեփական մտածելակերպ, եւ դրսից այդ ավելորդ խոսակցությունները շատ հաճախ խանգարում են: Ավելորդ տեղը վրացիների ուշադրությունը բեւեռվում է Ջավախքի վրա: Իրականում, եթե լիներ կոնկրետ խնդիր, այդ ժամանակ հասկանալի կլիներ, բայց հիմա երբ այստեղ ոչ մի խնդիր չունենք, դրանք անիմաստ են դառնում:

​​​​​​​«Եթե որեւէ քաղաքական ուժի աջակցությունը ձեզ պետք չէ, ինչո՞ւ էիք եկել խորհրդարան». Ն. Զոհրաբյան

«ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ Է ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

Առհասարակ Ջավախքում կա՞ն հակառուսական տրամադրություններ...

Ջավախքում չկա այդպիսի բան:

Ի վերջո, Թիֆլիսում տեղի ունեցած քաղաքական բախումները ուղղորդվա՞ծ էին արտաքին ուժերի կողմից, թե՞ այն ինքնաբուխ էր:

Պայքարը նոր չէ, Սահակաշվիլու կողմնակիցներն անընդհատ ձգտում են վերադառնալ իշխանության, բայց ի պատիվ Վրաստանի ներկա իշխանության, պետք է ասեմ, որ հիմա պետական ճնշումը Ջավախքում ավելի քիչ է, քան Սահակաշվիլու ժամանակ:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին

Իսկ ռուսաստանյան պատժամիջոցները Վրաստանի նկատմամբ ի՞նչ անդրադարձ ունեցան Ջավախքի վրա:

Մենք չենք զգում, որովհետեւ այսօր Ջավախքը սեփական ռեսուրսով է ապրում, հող է մշակում, անասուն է պահում: Այսինքն` մենք պետությունից քիչ ենք կախված:

Պարոն Ղազարյան, որոշակի մտահոգություններ կան այն առումով, որ մի կողմից` Ջավախքում մի շարք գյուղերում առաջին դասարանցիներ չկան, իսկ մյուս կողմից` օր օրի ավելանում է թուրք-ադրբեջանական ազդեցությունը` կապված Կարս-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ գործող երկաթգծի հետ: Ինչպե՞ս է Ջավախքը դիմակայելու այդ ամենին:

«Պետք է անհապաղ պարզեն իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումը». Վահագն Չախալյան

Այդ ազդեցությունն առայժմ մենք չենք զգում, հավանաբար, վրացիներն այն ավելի շատ են զգում, այդ մուսուլմանական ազդեցությունն առաջին հերթին հարվածելու է վրացական պետականությանը: Իսկ ջավախահայը հայ է եւ կարող է հաղթահարել բոլոր տեսակի փորձությունները: Ամեն դեպքում, մուսուլմանական շրջափակումը, որն աստիճանաբար սեղմվում է, դրանով նպաստում է, որ Վրաստանը ելք ունենա դեպի ՆԱՏՕ, եւ իրենք ձգտում են անդամակցել: Եվ հենց այստեղ է Հայաստանի ու Վրաստանի տարաձայնությունը, որ մենք ուրիշ ուղղությամբ ենք գնում, Հայաստանը` ուրիշ:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱԽՎՈՐԱԾ ԱՆՑԿԱՑՎԵՑ»

Գրեթե մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ Ջավախք: Այն ժամանակ որոշակի սպասումներ կային, որ այդ այցից հետո ակտիվություն կլինի: Մեկ տարի անց «սայլը տեղից շարժվե՞լ է»:

Նիկոլ Փաշինյանի այցն ինչ-որ տեղ նորություն էր: Մենք նախկին ղեկավարներից չէինք տեսել նման այց: Եթե եղել էլ էր այդ մակարդակով, խիստ պաշտոնական էր եղել, հրավերով եւ այլն: Բայց, ցավոք, Նիկոլ Փաշինյանի այցը վախվորած անցկացվեց: Ե՛վ վրացիներն էին վախենում ինչ-որ բանից, ներքին գործերը խիստ հսկում էին, ե՛ւ սահմանափակված էր, նախապես մշակված էր, թե որտեղ պետք է կանգնի ու քանի րոպեով: Անմիջական շփում ժողովրդի հետ գրեթե չկար: Հիմնականում իր ելույթներն էր, որը ժողովուրդը, բնականաբար, շատ լավ էր ընդունում: Կարծում եմ` պետք է ժամանակ տալ: Մենք վատ բնավորություն ունենք` Սովետը, որ փլուզվում էր, ասում էին` այդ մի քանի երիտասարդները քանդեցին Սովետը, չգիտեին, որ սա գլոբալ երեւույթ է, հիմա նույնը Հայաստանում ենք նկատում: Այսօր մենք ավելի շատ մտահոգված ենք Հայաստանով, քան Ջավախքով, որովհետեւ այնտեղ շատ կեղտոտ խաղեր են գնում, բամբասանքի աստիճանի է ամեն ինչ հասցվել, իրար անպատվում են ամենավերջին խոսքերով:

​​​​​​​Ինչ օրակարգով են Թուրքիայից ժամանած պատգամավորները հանդիպել քաղաքական ուժերի հետ

Կարծում եք` երիտասարդ պատգամավորները կկարողանա՞ն հայ-վրացական հարաբերությունները մի նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել:

Չգիտեմ, թե ինչքանով են մտահոգված այդ հարաբերությունները պահելու համար, բայց ես նախկին տարիներին ասել եմ, որ կան մի քանի օլիգարխ: Իսկ հիմա չկան այդ օլիգարխները, որոնք պայմանավորվել էին եւ Փոթիի նավահանգիստներն օգտագործելու համար` Ջավախքի ներքին գործերին չէին խառնվում: Այսինքն` նրանք Հայաստանից չէին խառնվում Ջավախքի ներքին գործերին ու դրա դիմաց ստանում էին Վրաստանից ճանապարհ:

Կարո Փայլանը հյուրընկալվել  է Ուրուգվայի նախկին նախագահի ագարակում

Իսկ Ձեր օլիգարխների մասին ի՞նչ կասեք....

Այստեղ օլիգարխ մեկ պատգամավոր ունենք: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ օլիգարխ պատգամավորից արդյունք չկա, նա պետք է առաջին հերթին մտածի իր բիզնեսի մասին, հետո նոր իր շահույթից փշրանքներ նետի ժողովրդին կամ չնետի: Սկզբնական շրջանում նետում էին այդ փշրանքները, հիմա դա էլ չեն անում, որովհետեւ շատ ամուր են իրենց տեղերը:

Ուրուգվայի հայկական վարժարանների փոքրիկները պարել են Կարո Փայլանի հետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ջավախք-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА