o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.07.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, ժամանակին ինչքան էին քննադատում եւ ծաղրում, այսպես կոչված, «օդի տուրքը»: Իսկ հիմա կարող ենք, ինչպես ՀՀ հպարտ քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին շնորհավորել մի զարմանահրաշ նոր տուրքի մոտալուտ հայտնության կապակցությամբ` աղբի տուրքի: Հայտնի է, որ բավականին աշխատատար գործ է երեւանցիներից գանձել աղբի վճարը` յուրաքանչյուր շնչից 200 դրամ: Եվ քանի որ մեր քաղԱՂԲապետ «ՍՈՒՊԵՐ ՄԱՄԱՅԻ» կազմակերպչական ունակությունները զրոյական են, ապա ծնվեց մի «հանճարեղ» սխեմա: Քաղաքացիներից 200-ական դրամ հավաքելու փոխարեն պարզապես Հայաստան մուտք գործող ցանկացած բեռի 0,3 տոկոսի չափով աղբի տուրք է գանձվելու...

ԶԱՐՄԱՆՔ

Ապշել կարելի է, թե ում մտքով է դա անցել, ախր, այդպիսի բան մոգոնելու համար մարդու գանգատուփի պարունակությունը պետք է ոչնչով չտարբերվի աղբամանից: Դե, մեր թավշիստները  գլխանց զիբիլի հանդեպ թուլություն ունեն` հիշո՞ւմ եք, թե ինչպես էին կոչել Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված սկանդալը` կոչել էին «Զիբիլիքս», քանի որ աղբամանից եսիմ ինչ էին հանել ու այդ հանածը տարել-ներկայացրել տարատեսակ մարմիններին: Մեզ անզարմանք չթողեց եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Արդեն մամուլում հայտնվել է տեղեկատվություն, նախարար ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ` գաղտագողի նախապատրաստած կառուցվածքային փոփոխության մասին, որը հատուկ հարմարեցված է Ստամբուլյան կոնվենցիային: Նախարարությունում ստեղծվելու է «Հավասար հնարավորությունների ապահովման» վարչություն, որի կազմում էլ լինելու են հետեւյալ բաժինները. «1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, 2. Տարեցների հիմնախնդիրների բաժին, 3. Գենդերային հավասարության եւ սեռական բռնության ենթարկված անձանց հիմնահարցերի բաժին»: Հենց այդ երրորդ բաժինն էլ, ինչքան էլ զարմանալի լինի, ապահովելու է, այսպես կոչված, «երրորդ սեռի» կամ ԼԳԲՏ-ների հարցերը: Պատկերացնո՞ւմ եք` նախարարությանը տրամադրվող բյուջեի բավականին սուղ միջոցները կտրելու են խոցելի ընտանիքների բերանից, որպեսզի ծառայեցնեն տարատեսակ ԼԳԲՏ-ների: Գաղտնիք չէ, որ իշխանական քարոզչամիջոցներին «ֆաս» են տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա: Յուրաքանչյուրն իր բաժին կեղտը գրում է, սակայն բոլորից զարմանալիորեն առանձնանում է կուսակցության, կառավարության եւ Նիկոլի ընտանիքի օրգան «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ»: Այն ոչ ավել-ոչ պակաս, Թովմասյանին մեղադրում է, որ կնոջը գործուղումների է տարել իր հետ: Դա արդեն ցինիզմի գերադրական աստիճանն է` մշտապես գործուղումների Նիկոլի հետ միասին գնացող, հիմա էլ բացեիբաց նաեւ փոքրիկ Արփիին մշտապես հետը տանելու ցանկություն հայտնող Աննա Հակոբյանի ղեկավարած թերթը դեռ համարձակվում է ընդհանրապես որեւէ մեկին այդպիսի մեղադրանք ներկայացնել...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԵՄ դեսպան ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻՆ լրագրողներին հրաժեշտի ասուլիս տվեց: Շնորհակալություն հայտնելով, նա հետեւյալ մաղթանքը հղեց. «Ուղերձս հետեւյալն է` պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Ինձ լավ հիշեք»: Դե ինչ, ինչքան էլ զարմանալի լինի, պատրաստվում ենք ճշգրտորեն կատարել Սվիտալսկու հորդորները` պաշտպանել մեր ազատությունը թրաշամանուկների լկտի ոտնձգություններից, բացահայտել նիկոլական քարոզիչների կեղծ լուրերը, տարբերակել փաստերի անվան տակ սղացվող իշխանահաճո կարծիքները եւ պայքարել նույն Նիկոլի ու նիկոլականների ատելության խոսքի դեմ: Իսկ Սվիտալսկուն, իրոք, լավ հիշելու ենք...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА