o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչքան էլ մեծ լինեն խաղադրույքները, վճռական գնալու ենք մինչեւ վերջ». Վ. Չախալյան (Տեսանյութ)

24.07.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ինչքան էլ մեծ լինեն խաղադրույքները, վճռական գնալու ենք մինչեւ վերջ». Վ. Չախալյան (Տեսանյութ)

Արդեն 7-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում եւ ԱԺ-ի դիմաց Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության կողմից անժամկետ ստորագրահավաք է ընթանում` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Ստորագրահավաքին միացել են տարբեր անհատներ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, սակայն համառորեն լռում են քաղաքական ուժերն ու տարբեր ակտիվ նախաձեռնությունները, այդ թվում` նաեւ մտավորականները: Թե ինչպես է այդ ամենին վերաբերվում «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

ՍԻՄ կուսակցությունը շնորհավորում է

- Վերջին տարիներին շատ եմ հետեւում ՀՀ քաղաքական, հասարակական դաշտին, այդ թվում հատկապես մտավորականներին: Իրենք միշտ էլ սկզբից պասիվ են, կրավորական դիրք են բռնում, հետո եթե մի շարժում հաջողեց, բոլորն «իրար կոտորելով» գնում են, առջեւի շարքում կանգնում: Իսկ եթե չհաջողեց, աշխարհի ինչ մեղադրանքներ կա, գցում են այդ շարժման վրա եւ միանգամից ձեռքերը լվանում են, կարծես, իրենք մեղավոր չեն: Սա սխալ դիրքորոշում է: Ցավալի է, բայց մտավորականներից ձեն-ձուն չկա, պարի խմբերը, որոնք իշխանափոխության ժամանակ պարում էին, ո՞ւր են, չկան: Անշուշտ, շատ լավ է պարելը, բայց պարելով երկիր չենք կառուցի, մենք հազար ու մի հարց ունենք:

​​​​​​​Վլադիմիր Կարապետյանի արձագանքը վառ ապացույցն էր՝ կառավարությունում «առաջնայինը երկրորդականից չտարբերելու»

Իսկ դիմե՞լ եք քաղաքական ուժերին, որպեսզի միանան ստորագրահավաքին:

Նամակով դիմելու ենք բոլոր քաղաքական ուժերին, բոլոր ակտիվ կուսակցություններին, ովքեր գործում են, եւ կոչ ենք անելու միանալ մեզ եւ հրապարակավ հայտարարել իրենց դիրքորոշումն այս կոնվենցիայի վերաբերյալ: Իսկ հետո հրապարակելու ենք բոլոր կուսակցությունների դիրքորոշումները: Արդեն ստորագրահավաքի 7-րդ օրն է, եւ դեռեւս չեն միացել, չգիտեմ, թե ինչին են սպասում: Անկախ ամեն ինչից, մենք հաջողելու ենք, որովհետեւ չէինք մտնի մի պայքարի մեջ, որն ի շահ մեր երկրի, մեր ժողովրդի չլինի եւ չբխի մեր ազգային անվտանգությունից: Մեր այս մոտեցումը երբեք չի փոխվելու եւ մտնելով այս պայքարի մեջ` թույլ չենք տա պարտություն: Չնայած որ բավականին բարդ խնդիր է, մեկ միլիարդ դոլարի մասին է խոսվում, որ պետք է տրամադրեն ՀՀ-ի քաղաքական ուժերին, մեդիա դաշտին, ՀԿ-ներին այդ կոնվենցիայի վավերացման պրոպագանդայի համար: Հասկանո՞ւմ եք, թե սոված մնացած երկրի համար սա ինչ է նշանակում: Բայց նրանք տալու են ոչ միայն այդ բլիթը, այլեւ կողքից էլ ճիպոտը, որը կախված է մեր երկրի իշխանությունների գլխին: Սակայն ինչքան էլ մեծ լինեն խաղադրույքները, մենք վճռական գնալու ենք մինչեւ վերջ, անգամ եթե չանսալով ժողովրդական պահանջներին` հարցը մտնի ԱԺ օրակարգ:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 14-րդ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА