o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն են հայտնաբերել

24.07.2019 09:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն են հայտնաբերել

«Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն են հայտնաբերել: Ստուգումն իրականացվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետ համատեղ ծրագրի շրջանակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հնագետները հայտնաբերել են հարություն առնելուց հետո Քրիստոսի հայտնվելու ենթադրյալ վայրը

«Կեռասի, ծիրանի եւ ելակի մեջ երկաթի, վիտամին C-ի, նատրիումի եւ կալցիումի պարունակությունը չի համապատասխանել տվյալ մթերքների համար ավանդական ցուցանիշներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շեղումների պատճառ կարող են լինել կլիմայական փոփոխությունները, ինչպես նաեւ հողի մեջ հանքանյութերի բացակայությունը:

Ընդ որում, ստուգման ընթացքում «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները պեստիցիդներ եւ ծանր մետաղի աղեր չեն հայտնաբերել, մրգերը համապատասխանել են անվտանգության պահանջվող նորմերին:   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА