o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հին ու «բարի» ասֆալտապատման ավանդույթները շարունակվում են հիմա

23.07.2019 21:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Հին ու «բարի» ասֆալտապատման ավանդույթները շարունակվում են հիմա

Հին ու «բարի» ավանդույթները շարունակվում են: Ամառվա այս տապին, երբ շատերը շնչակտուր իրենց քաղաքից դուրս են նետում, փորձելով փոքր ինչ հովանալ, պարզվում է Երեւան-Սեւան մայրուղին գտնվում է ասֆալտապատման փուլում: Այս օրերին Երեւանի մի շարք փողոցներում եւս, որոնք այնքան էլ դրա կարիք չունեն, փորված են եւ աշխատանքներ են տարվում: Ակամայից հիշում ենք նախորդ, այսպես ասած կոռումպացված իշխանություններին, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում ասֆալտապատել այն փողոցները, որոնք դրանց կարիքն այդքան էլ չունեին: Դրանք հիմնականում այն բանուկ փողոցներն են, որոնք ավելի ակնառու են, իսկ երկրորդական փողոցները, որոնք գտնվում են խայտառակ վիճակներում, մոտիկ անգամ չեն գալիս: Այսինքն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, թոզ փչելով մարդկանց աչքերին, ցույց տալով, թե իբրեւ գործ են անում, դրա անվան տակ փողեր են լվացվում: Հիմա հերթը հասել է Երեւան-Սեւան մայրուղուն, որը այս օրերին բավականին ծանրաբեռված է, քանի որ մարդիկ վազում են քաղաքից դուրս, ստիպված են ճռան շոգին փոսերը շրջանցել, կամ ժամերով անցնել այն ճանապարհը, որը տանում է դեպի կապուտակ Սեւան:

​​​​​​​«Մեր ստորագրահավաքը շարունակվում է». Վահագն Չախալյանը դուրս եկավ ոստիկանությունից

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА