o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին

23.07.2019 16:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին

Ուրախ ենք տեղեկացնել, որ Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի անդամ, և այդ որոշումն ուժի մեջ է մտել այսօր։ ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն և այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ։

2003թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթով Դե Վիլեպինը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում դրսևորել զսպվածության ու դիվանագիտական մոտեցում և ընդմիշտ իր տեղն է զբաղեցրել համաշխարհային քաղաքագիտության դասագրքերում»։ «Մեծ պատիվ է ընդունել պարոն դե Վիլեպինին որպես ԱՆԻՖ-ի գործընկեր և Հայաստանի բարեկամ:

ԱՆԻՖ-ը հատկապես շնորհակալ է ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ պարոն Դե Վիլեպինին մեզ ներկայացնելու համար»։ Այս կապակցությամբ պարոն Դե Վիլեպինը նշեց. «ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան»։ «Հայաստանը ներկայումս Եվրոպայի ամենաարագ ՀՆԱ աճի տեմպ ունեցող երկիրն է 2019-ի առաջին եռամսյակում 7.1%-ով, և ԱՆԻՖ-ը մեծ ապագա և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն ունի այդ աճին իր ներդրումն ունենալու հարցում։ Շնորհակալ եմ ԱՆԻՖ-ի արդյունավետ գործունեությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА