o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուին առաջադրված բռնաբարության մեղադրանքները հանվել են

23.07.2019 15:56 ՍՊՈՐՏ
Ռոնալդուին առաջադրված բռնաբարության մեղադրանքները հանվել են

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ներգրավվի քրեական գործի մեջ:

Նևադա նահանգի Քլարկի շրջանի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ հրաժարվում է պաշտոնական մեղադրանք ներկայացնել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ կապված ամերիկուհի Քեթրին Մայորգիի՝ բռնաբարության ենթարկվելու գործի հետ:

Ռոնալդուն նկարահանվել է հոլովակում, որն արդեն ավելի քան 5 մլն դիտում ունի (տեսանյութ)

«Գնահատելով ներկա պահին ունեցած տեղեկությունները՝ հետաքննական խումբը եկել է եզրակացության, որ Կրիշտիանու Ռոնալդուին ուղղված մեղադրանքը չի պարունակում բավարար ապացույցներ: Հետևաբար, պատժամիջոցներ չեն կիրառվի»,- գրված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգին նախորդ տարվա աշնանը հայտարարել էր, որ Ռոնալդուն 2009 թվականի հունիսին Լաս Վեգասում բռնաբարել է իրեն:

Մայորգան 2010 թվականին պայմանագիր էր ստորագրել ֆուտբոլիստի փաստաբանների հետ տեղեկություն չհրապարակելու համար, իսկ լռության համար ստացել 375 հազար դոլլար: Մայորգան 2018 թվականին մանրամասն պատմել էր ամեն ինչի մասին, ոստիկանությունն էլ սեպտեմբերին վերսկսել էր գործի հետաքննությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА