o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է». Արմեն Աշոտյան

23.07.2019 14:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ

– Ըստ "Հայկական ժամանակի"՝ իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բաց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան:

1. Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի:

2. Գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը, որի անունը դնում են "իրավապահներ":

3. Պայքարի մյուս ուղղությունը տեղեկատվական մանիպուլյացիաններն են մի շարք զլմներով՝ գլխավորությամբ Նիկոլի ընտանիքին պատկանող մամուլի:

4. ՀԺ-ին զուգահեռ այս թեմայով միակողմանի հրետանային ռմբակոծություններ անում են Ազատությունն ու Հանրայինը:

5. Ամենաուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը արդեն նախապես որոշել է, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել "չարաշահումներ", իսկ իրավապահ համակարգին պարզապես վերապահվում է "լեգիտիմացնել" այդ ինֆորմացիան:

Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ "խրամատային" պայքարի:

Կամ էլ հեռու խաղացեք ու վերջապես անցեք ձեր բուն պարտականությունների և ժողովրդին տրված հարյուրավոր խոստումների կատարմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА