o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վե՞րջ ընկերությանը. ինչու է Վլադիմիր Զելենսկին դադարել Instagram-ում հետեւել Մարտիրոսյանի կնոջ էջին

23.07.2019 14:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վե՞րջ ընկերությանը. ինչու է Վլադիմիր Զելենսկին դադարել Instagram-ում հետեւել Մարտիրոսյանի կնոջ էջին

Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վիրտուալ հարաբերություններում բարդ ժամանակներ են։ Ըստ ամենայնի՝ երբ քաղաքական գործիչը դեռ շոումեն էր, շփվում էր Մարտիրոսյան ընտանիքի հետ եւ փոխադարձաբար հետեւում էր Գարիկ Մարտիրոսյանի կնոջ էջին։ Սակայն ինչպես հայտնել է Ժաննան, վիրտուալ ընկերությունն ավարտվել է։

Զելենսկին պահել է իր խոստումը և հրաժարվել բիզնեսից

«Մոտ մեկ ամիս առաջ իմ հետաքրքրասեր հետեւորդներն ինձ հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին բաժանորդագրված է իմ էջին։ Այսօր իմ ուշադիր հետեւորդները գրել են, որ նա դադարել է հետեւել իմ էջին։ Այդ առնչությամբ ընդամենը երկու հարց ունեմ։ Ի՞նչ եմ ես արել, որ Ուկրաինայի նախագահը բաժանորդագրվել է իմ էջին եւ ամենակարեւորը՝ ինչ եմ ես արել, որ նա դադարել է հետեւել էջին»,- հեգնել է Լեւինան։

Առավել ուշադիր հետեւորդները նկատել են, որ Զելենսկին դադարել է հետեւել բոլոր ռուս աստղերին՝ թողնելով միայն Լոբոդային եւ մի քանի դերասանների։

Այս տարվա մարտին Ռուսաստանում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը որոշել էր մեկնաբանել Մաքսիմ Գալկինի «երեւակայությունը», որը հարցազրույցներից մեկում պատկերացրել էր բարձր մակարդակով արտասովոր հանդիպումը. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։ Լեւինան հայտնել էր, որ երազում է Հայաստանի առաջին տիկին դառնալ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА