o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (ֆոտո)

23.07.2019 13:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (ֆոտո)

Այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից աջ եւ գլորվել ձորը:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Արցախի ոստիկանությունից iravunk.com-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս եւ ուղեւոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ուղղաթիռով հասցրել են Երեւան:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА