o C     23. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական պարը` օվկիանոսից այն կողմ

23.07.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
Հայկական պարը` օվկիանոսից այն կողմ

ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ գրեթե մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Սակայն, սա ամենեւին էլ չի նշանակում, որ նրա կյանքում ստեղծագործական դադար է: Ավելին` ինչպես դեռ բանակում ծառայության տարիներին խոստացել էր «Իրավունքի» հետ զրույցում, շարունակում է պարել եւ պարեցնել: Ինչպես հայտնվեց երիտասարդ պարողը ԱՄՆ-ում, ինչով է զբաղվում այսօր եւ երբ կրկին կլինի հայրենիքում... Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ «Իրավունքը» պարզել է հենց օվկիանոսից այնկողմ գտնվող Գ. Թադեւոսյանից: Պարզվում է` նա հիմա էլ պարում եւ «պարեցնում» է Միացյալ Նահանգներում` դասավանդելով դասական, հայկական եւ տարբեր ազգային պարեր: Ավելին` շուտով պատրաստվում է համերգներով ներկայանալ Ֆրանսիայում, ծրագրեր ունի նաեւ Հայաստանի հետ կապված: Ինչի մասին` մասնավորապես նշել է. «Օգոստոսին Հայաստանում տեղի կունենա Heritage բարեգործական փառատոնը, որի նպատակն է օգնել Երեւանից դուրս գտնվող շրջանների պարախմբերին: Չեմ կարող ներկայացնել բոլոր ծրագրերը, բայց դրանք շատ են, եւ աշխատում ենք բոլորն էլ իրականացնել»: Ի դեպ, վերջերս տեղի է ունեցել նաեւ Գագիկ Թադեւոսյանի պարային տեսահոլովակի պրեմիերան, որին անդրադառնալով, նա ասաց, որ այն ներկայացնում է Սարո Զավենի երաժշտական գործը: Այս տեսահոլովակի հիմնական նպատակն էր ստեղծել մի նոր պարային ժանր, որն, ըստ իրենց կոչվում է international house, քանի որ հենց երաժշտությունն էլ Deep house ժանրին է պատկանում: Նոր տեսահոլովակը եւս շատ չի ուշանա, սակայն դրա մասին Գագիկ Թադեւոսյանը չի շտապում փակագծեր բացել. «Թող անակնկալ լինի»,- նշել է նա:

Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА