o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շատ պետական պաշտոնյաները չեն գիտակցում, որ իրենց որոշումներից է կախված մեր վաղվա ապագան.Սարգիս Աղաբեկյան. Տեսանյութ

23.07.2019 15:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Շատ պետական պաշտոնյաները չեն գիտակցում, որ իրենց որոշումներից է կախված մեր վաղվա ապագան.Սարգիս Աղաբեկյան. Տեսանյութ

Ինչո՞ւ են հապաղում ներդրողները, ե՞րբ ի վերջո կյանքի կկոչվի տնտեսական հեղափոխությունը, ովքե՞ր են պատասխանատու տնտեսության ներկայիս վիճակի համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ-իրավաբան ՍԱՐԳԻՍ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ հետ:

Մեր բոլորի խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե պետք է ասենք` ինչ վատ է, այլ ասենք` ինչ անենք, որ լավ լինի. Սարգիս Աղաբեկյան

- Ներդրողները, ընդհանրապես` գործարար խավը միշտ չէ, որ հասարակության մեջ ակտիվ արտահայտում է իր մոտեցումը եւ կարծիքը: Բայց այնպես չի, որ չի ընկալում իր շահերը` շատ լավ ընկալում է: Բիզնեսի համար ամենակարեւոր հանգամանքը ռիսկն է: Երբ պետության մեջ շատ խնդիրներ կանոնակարգված, ուրվագծված եւ կանխատեսելի չեն, վարքագիծ տնտեսական քաղաքականության մեջ չկա հստակ, բնականաբար, դա բերում է ռիսկերի մեծացման, ներդրումների կրճատման եւ գործարար ակտիվության նվազեցման: Բացի այդ, պետական պաշտոնատար անձինք, որոնք ի պաշտոնե իրենց լիազորություններով եւ պարտականություններեով պետք է սպասարկեն բիզնեսի կամ տնտեսության շահերը, իրենց գիտական, մշակութային, վարքագծային կամ այլ փորձառությունների մասով չեն բավարարում անհրաժեշտ պայմաններին, որ կարողանան իրավական եւ քաղաքական տեսակետից ճիշտ վարքագիծ դրսեւորեն եւ սպասարկեն տնտեսության շահերը: Արդյունքում, առաջանում է խզում, հայտարարված ցանկությունների եւ իրականացման գործընթացների միջեւ տարընկալում: Մի հին ասացվածք կա. «Մասնագետները որոշում են ամեն ինչ»: Ընդհանրապես, ցանկացած երկրում, երբ հռչակում են ինչ-որ գործընթաց, առաջինը հաշվառվում են, թե ինչ մասնագետներ կան: Իսկ հիմա, երբ չգիտեն, թե ինչ ունեն, ինչպե՞ս կարող են դրա վրա ինչ-որ ծրագրեր կառուցել: Որպեսզի այդ շղթայի մեջ մարդիկ իրենց սոցիալական խնդիրները լուծեն, ստանան աշխատանք: Ես հիմնական խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ հռչակված տնտեսական քաղաքականությունը չի զուգորդվում մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ` վերջիններիս հետ կապված անհրաժեշտ էֆեկտիվ մեխանիզմների ձեւավորմամբ եւ կիրառումով: Միեւնույն ժամանակ, նման մարդկանց հավաքագրելու համար էլ որոշակի փորձառություն է պետք, որը եւս տեսանելի չէ:

Տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել փորձառու գործարարների հաշվառումից․ Սարգիս Աղաբեկյան

«ԿԱԲԻՆԵՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ԲԵՐԵԼ»

- Որքանո՞վ է ներդրումների թիվ մեկ պատասխանատու էկոնոմիկայի նախարարը նպաստում ներդրումային միջավայրի ապահովմանը:

- Ես չեմ ուզում գնահատական տալ էկոնոմիկայի նախարարին, թող նրա գնահատականը մեր ժողովուրդը տա: Այսօր էկոնոմիկայի նախարարը «կիրզվի սապոգները» հագած, ամբողջ օրը տնտեսության, տնտեսվարողների կողքը պետք է լիներ: Կաբինետային տնտեսությունը դեռ ոչ մի լավ բանի չի բերել: Այսինքն` նստելով համակարգչի շուրջ եւ գեղեցիկ մտքեր ձեւակերպելով, տնտեսություն չենք զարգացնի: Պետք է մարդկանց հետ աշխատես, խնդիրները լսես, համալրես քո զինանոցը այդ խնդիրներով եւ փորձես պաշտպանել այն խավին, որը վաղը չէ մյուս օրը երկրում հավելյալ արդյունք է ստեղծելու: Մենք խոսում ենք տնտեսության զարգացման մասին, բայց տեսեք, թե այսօր գործարար խավը մեր հասարակության կողմից գնահատվելու առումով որ տեղում է գտնվում: Մարդը կարող է 30-40 տարի արարել, ստեղծել, բայց հասարակական ուշադրության չարժանանալ: Իսկ մեկը գա, տաս րոպեի մեջ ինչ-որ շոուներ սարքի, ավելի շատ գնահատվի: Այսօր փորձառություն ունեցող մարդկանց պետք է անխտիր հաշվառել, «գույքագրել» եւ անպայման նշված մարդկանց ներառել պետականաշինության մեջ` անկախ նրանից, թե դա որքանով է հաճելի այս կամ այն քաղաքական ուժին. դա ուղղակի անհրաժեշտություն է: Մինչդեռ այսօր շատ պետական պաշտոնյաները չեն գիտակցում, որ իրենց որոշումներից է կախված մեր վաղվա ապագան:

Կառավարությունը պետք է սկսի հենց այս ոլորտներին զարկ տալուց, թե չէ միայն կոչերով ներդրողները հաստատ Հայաստանում փող չեն դնելու

«ՀԻՍՈՒՆ-ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԻ ՊԱՀԸ ԱՅԴՔԱՆ ԷԼ ՉԵՄ ԸՆԿԱԼՈՒՄ»

- Պարոն Աղաբեկյան, այսօրվա իշխանությունները ասում են` դե էլ փայ չենք մտնում, հիսուն-հիսուն չկա, թող գան, ներդրում անեն: Եթե անգամ իրականում այդպես լիներ, դա բավարա՞ր է:

- Նախ ասեմ, որ ինքս 30 տարուց ավել բիզնեսի մեջ եմ, եւ այդ հիսուն-հիսուն տոկոսի պահը այդքան էլ չեմ ընկալում: Դեռ ոչ ոք ինձ չի փորձել հիսուն-հիսունի պայման դնել: Այնպես չէ, որ շահերի բախում չի եղել, պայքար չի եղել, բայց հիսուն-հիսուն եզրույթը առհասարակ խորթ է ինձ համար: Ինչ վերաբերում է դաշտը ազատականացնելուն, դա դեռ չի նշանակում` պայմաններ ստեղծել, որպեսզի տնտեսությունը զարգանա: Օրինակ` վերցնենք Երեւանի քաղաքապետարանը, մասնավորապես, թե մեկ տարվա ընթացքում կառուցապատման քանի հայտ է ստացել եւ քանիսն է մերժել: Կհաշվարկենք եւ կտեսնենք, որ կարող է պետությունը, որպես շահերի կենտրոն, ենթադրենք 1 միլիարդ դոլարի չափով հարկային մուտք է կորցրել: Ո՞վ է դրա պատասխանը տալու: Հազար դրամ բյուջեից տանող մարդկանց դատում են, բայց անգործության կամ ոչ պատշաճ գործողությունների հետեւանքով երկրին, պետությանը պատճառված վնասի համար որեւիցե մեկը պատասխանատվություն չի կրում:

«ԹԵ՛ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԹԵ՛ ՏԵՂԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԵԾ ՌԻՍԿԵՐ ԵՆ ԱՌԿԱ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հանդիպումն ամբողջությամբ դիտե՝ք «Իրավունք TV» -ի եթերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА