o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՈՒԼՈՒ. «ՈՎ ՈՆՑ ՈՒԶԵՆԱ` ՕՐԵՆՔԸ ԿՄԵԿՆԱԲԱՆԻ»

23.07.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՈՒԼՈՒ. «ՈՎ ՈՆՑ ՈՒԶԵՆԱ` ՕՐԵՆՔԸ ԿՄԵԿՆԱԲԱՆԻ»

«Սահամանադրությունը մեզ համար սրբություն է»,- նման ցնցող կարծիք է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ (Լուլու): «Իրավունքի» հարցին, իսկ երբ դատարաններ էին շրջափակում, չէի՞ն հիշում այդ սուրբ սահմանադրության մասին, պատգամավորը այսպես պատասխանեց.

Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է

Իմիջիայլոց, այդ հարցին չենք կարող պատասխանել, որովհետեւ նույն մասնագետները, նույն իրավաբանները ունեն երկու կարծիք: Հիմա Ձեզ ձեռնտու է ասել, որ, այո, հակասահմանադրական է, իսկ ես գտնում եմ, որ հակասահմանադրական չէր: Ամեն ինչ սահմանադրության շրջանակներում էր: Ով ոնց ուզենա` օրենքը կմեկնաբանի, այսինքն` այստեղ միանշանակ չէ (ահա եւ մերօրյա պատգամավորները. «ով ոնց ուզենա` օրենքը կմեկնաբանի»: Իսկ եթե մեկն էլ ուզենա մեկնաբանել, որ, օրինակ` գողությունը, սպանությունը, իր տեսանկյունից, միանգամայն օրինական են, դա՞ էլ կհամարեն անձի սեփական կարծիք ունենալու իրավունք: Երեւի- Հեղ.):

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

- Ձեր կարծիքով` դա սահմանադրակա՞ն էր:

- Ես կարծում եմ, որ մենք սահմանադրություն չենք խախտել:

- Վարչապետը հայտարարել էր, որ դատարաների գործունեությանը այլեւս չեն միջամտելու, բայց ինքը բազմիցս հրապարակայնորեն ուղիղ ձեւով միջամտել է դատավորների եւ դատարանների գործունեությանը: Դրա՞ն ինչպես եք վերաբերվում:

- Ես կարծում եմ`՝ պետք է նաեւ հաշվի առնել էմոցիոնալ ֆոնը, վարչապետի ասած կոնտեքստից կտրված մեկ նախադասությունը թույլ տվեք չմեկնաբանեմ: Գուցե, նա նկատի է ունեցել, որ եթե ես ուզենայի, կարող է..., բայց ես չեմ միջամտում: Այսինքն, ես պետք է տեսնեմ ստորակետից հետո նա ինչ է ասել, կամ դրանից առաջ ինչ է ասել` կոնկտեքստից դուրս մեկ նախադասություն չեմ մեկնաբանում, կներեք:

Գյումրիում ընթանում է ՊԵԿ ռազմավարական պլանավորման աշխատաժողովը, մասնացկում է նաև վարչապետը. տեսանյութ

- Նիկոլ Փաշինյանը դատավորների մասին հերթական հարցազրույցում ասել էր. «Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք»: Սա, ըստ Ձեզ, վարչապետին հարի՞ր արտահայտություն է:

- Զուտ փիլիսոփայորեն մոտենանք հարցին, իսկ ո՞վ է որոշում` հարիրն ու անհարիրը: ԱԺ-ի պատգամավորի վարքագծի կանոնների հատուկ այսպես բրոշյուր կա, որտեղ մենք կարդում ենք եւ գիտենք, որ դրանք սահմաններ են, որից չի կարելի երբեւիցե անցնել, որովհետեւ դու պատգամավոր ես եւ դու պատասխանատվության կենթարկվես: Մամուլը եւ հասարակությունը, այ որ անընդհատ ասում են՝ ԱԺ-ի պատգամավորը իրավունք չունի այս ասել, այն ասել, դրանք չեն մտնում այդ կանոնակարգի մեջ: Հիմա նույնը ուզում եմ ասել` հարիրը կամ անհարիրը ո՞վ է որոշում (որպես փիլիսոփայություն, տափակ բան ստացվեց- Հեղ.):

Ծառուկյանի որոշումը հեռահա՞ր էր. «Ժողովուրդը թույլ չի տա, որ վարչապետին անվստահություն հայտնեն». «Հրապարակ»

- Այսինքն` նորմա՞լ էր, որ երկրի վարչապետը այդ կերպ է որակումներ է տալիս:

- Եթե ես եմ որոշում՝ վարչապետին հարիր է կամ՝ ոչ, ապա, կներեք՝ ինձ համար մի բան է հարիր, Ձեզ համար` մեկ այլ բան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА