o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԲԱՐՁՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ, ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՎՈՒՄ Է»

23.07.2019 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԲԱՐՁՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ, ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՎՈՒՄ Է»

Գրեթե տարիուկես է, ինչ ՀՀ նախագահն է Արմեն Սարգսյանը, սակայն նա շարունակում է մնալ հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքական ու ոչ միայն քաղաքական իրադարձությունների լուսանցքում: Թե ինչպիսի վարկանիշ ունի այսօր Արմեն Սարգսյանը, «Իրավունքը» պարզեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ:

Ովքեր «աչքով տվեցին» Գարիկ Սարգսյանին

 

Եթե հղում կատարենք ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հետազոտության արդյունքներին, ապա նրա վարկանիշը Փաշինյանից բարձր է, որովհետեւ նա չի գործում, ընդամենը երեւում է: Նա ունի Անգլիայի թագուհու կամ թագավորի կացությունը, այսինքն` իշխում է, բայց չի կառավարում:

Բայց մեր իրողության պարագայում, կարծում եք` Արմեն Սարգսյանն իշխո՞ւմ է:

Այդպես է կոչվում, որովհետեւ կառավարումը տրված է ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը: Իսկ նախագահն ընդամենը խորհրդանշում է երկրի միասնությունը, սահմանադրության կայացումը եւ ունի ներկայացուցչական ֆունկցիա: Սա արվեց նրա համար, որովհետեւ եթե նախագահն ունենար գործադիր իշխանություն, խանգարելու էր վարչապետին:

«Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ». Արմեն Սարգսյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մի քանիսը նշում են, որ փոշմանել են, որ Արմեն Սարգսյանին նախագահ են ընտրել, հիասթափված են: Իսկ այսօրվա իշխանությունները ո՛չ նրան ընտրել են, ո՛չ էլ համարում են յուրային: Ինչպե՞ս կբացատրեք այս պարադոքսը, որ նրա վարկանիշն այսքանով հանդերձ` ավելի բարձր է, քան վարչապետինը:

Ո՞ւմ եք տեսնում երկրի նախագահ, որը իմանա անգլերեն, ֆինանսապես լինի բարեկեցիկ, ունենա կապեր եվրոպական երկրներում, այս առումով նա շատ հաջող թեկնածու է: Ի՞նչ կարեւոր է, որ նա ում միջոցով է եկել, կարեւոր է, որ նա ծառայի հայ ժողովրդին, հայ պետականությունը, Արցախին: Ասեմ, որ նա բավականին պրագմատիկ է, իհարկե, ռոմանտիզմի նշույլներ եւս կան, թե Հայաստանը պետք է լինի այսպիսին, այնպիսին: Ինչեւէ, հիմա եթե իրեն հանեն նախագահի պաշտոնից, դրանից ոչինչ չի կորցնում: Կասի` չեք ուզում, հեչ էլ ուզեք, ինքն այդ առումով բավականին հարմար է, որովհետեւ ամբիցիաներ չունի, որեւէ կուսակցական տոմսի հավատարիմ չէ, դրա համար իրեն արդարացնում է:

Հատուցման ժամը մոտ է։ Գժապետության պատասխանը տալու եք. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում` անցնելով հետեւյալ կարճ հղումով` https://clck.ru/HDRTg

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА