o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե Ջավախքում հային փոխարինի թուրքը, մահացու հարված կլինի ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Հայաստանին»

23.07.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե Ջավախքում հային փոխարինի թուրքը, մահացու հարված կլինի  ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Հայաստանին»

Ջավախքում շուրջ 10 գյուղական դպրոց սեպտեմբերի մեկին չի ունենա առաջին դասարանցիներ: Այս մտահոգիչ իրավիճակի եւ մյուս կողմից էլ Ջավախքի քթի տակ Կարս-Թբիլիսի Բաքու ուղղությամբ ակտիվ գործող երկաթգծի եւ ընդհանրապես` օր օրի տեղում ահագնացող թուրք-ադրբեջանական ազդեցության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով ջավախքահայ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ: Իշխող խմբակցության պատգամավորն այս ամենի տակ եւս վտանգ է տեսնում:

Վարչապետի որդին կոնֆլիկտ է ունեցել Զորի Բալայանի թոռան հետ. Hraparak.am

«ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

- Միանշանակ, այստեղ վտանգ տեսնում եմ: Երբ մենք անընդհատ խոսում ենք հայ-վրացական նորովի բարեկամության մասին, սրա գաղափարը մեկն է` կարողանանք միասնականորեն դիմագրավել ընդհանրական մարտահրավերներին: Այո՛, եթե այստեղ հայ չի ապրում, բոլորն էլ վստահ են, որ հաստատ վրացի չի ապրելու: Եթե հայ չի ապրում, ապա թուրքն է փոխարինելու նրան, իսկ սա թիկունքից մահացու հարված կլինի ե՛ւ Վրաստանին, ե՛ւ Հայաստանին:

Քոչարյանը թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում. Լևոն Քոչարյան

Որպեսզի զերծ մնանք նման հետեւանքներից, ինչպե՞ս ենք այսօր Ջավախքում հակազդելու թուրք-ադրբեջանական տանդեմին:

Մեր երկու պետությամբ` Հայաստանով եւ Վրաստանով, պետք է հայապահպանությունը դարձնենք այստեղ պետական մակարդակի քաղաքականություն: Փոխգործակցությունը, համատեղ օրակարգը պետք է այնպիսի ուղղություն եւ միտումներ ունենա, որ էապես նպաստենք հայապահպանությանը: Սա օդի եւ ջրի նման անհրաժեշտություն է:

Այն, ինչ այսօր պետական մակարդակով արվում է, բավարա՞ր է:

Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք հաջորդ քայլը. Նիկոլ Փաշինյան

Սա մի գործ է, որը երբեք բավարար չի կարող լինել, որովհետեւ այն անսահման մեծ ծավալի գործ է եւ անընդհատ զարգացնելու, կատարելագործելու, արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն ունի: Ինչ-որ արվում է, արվում է, բայց միշտ պետք է ավելին արվի, ավելի շատն արվի, ամենաշատն արվի, եթե դա հնարավոր է:

«ԵԹԵ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԳԱՅԻՔ ՋԱՎԱԽՔ, ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒՂՂԱԿԻ ՉԷԻՔ ԱՆՑՆԻ»

Արթուր Վանեցյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Բայց մինչ ամենաշատն անելը, Հայաստանից Ջավախք տանող քարուքանդ ճանապարհը հուշում է, որ անգամ մինիմալը դեռ չի արվել, եւ նորմալ ճանապարհ ունենալը շարունակում է մնալ երազանք...

Մենք ճանապարհի հետ կապված, իսկապես, լուրջ առաջընթաց ունենք, որովհետեւ, եթե մեկ-երկու ամիս առաջ գայիք Ջավախք, ճանապարհն ուղղակի չէիք անցնի: Իսկ հիմա հողաշինական աշխատանքներն, ինչպես տեսաք, արդեն գրեթե ավարտված էին, եւ հնարավոր էր գոնե առանց խորխորատներն ընկնելու անցնել: Ճանապարհաշինական ծրագիրն ընթացքի մեջ է, մրցույթը շահած է, կան հստակ ժամկետներ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ճանապարհն ամբողջովին պետք է պատրաստ լինի, ու սա Հայաստան-Վրաստան պետությունների վարչապետների անցած տարվա մայիսին ձեռք բերած քաղաքական համաձայնության արդյունքն է: Այդ ճանապարհն արդեն նպաստում է հայապահպանությանը, որովհետեւ մարդը չի հոգնում եւ թքում այդ ճանապարհի վրա` ասելով, որ, օրինակ, չեմ կարող ամեն անցնելուց մի մեքենա ջարդել:

Նրան քծնում են խելագարվելու աստիճան. Վլադիմիր Պոզները՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Իսկ ինչի՞ «արդյունք» է այն, որ վերջին շրջանում անընդհատ բողոքներ կան` մաքսային խստացումների հետ կապված եւ, օրինակ, մի քանի կգ ավել կարտոֆիլ Ջավախքից Հայաստան տեղափոխելու համար մաքսատուրքի խնդիր է առաջացնում:

Սա ուրիշ խնդիր է: Այն ԵԱՏՄ շրջանակներում պայմանավորվածությունների արդյունք է, եւ մենք այստեղ որեւէ կերպ չենք կարող մեղադրել հայկական եւ վրացական մաքսային ծառայություններին` խոչընդոտներ հարուցելու առումով: Մաքսային կանոնակարգերը ԵԱՏՄ-ի հստակ սահմանում են երրորդ երկրից ներկրումների խիստ սահմանափակում, ինչը բնական է: Իսկ կարտոֆիլի հետ կապված` նշեմ, որ ես այդ հարցը բարձրացրի նաեւ խորհրդարանում, եւ կարելի է ասել, որ մի ընդհանուր հայտարարի ենք եկել, որը որոշակի չափով բավարարում է ջավախքահայությանը: Ամեն դեպքում, այսօր ակնհայտ դժգոհություններ այս առումով չունենք:

«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու». Նիկոլ Փաշինյան

«ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ»

Ջավախքը կարողացա՞վ զերծ մնալ Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, թե՞ այն իր անդրադարձն ունեցավ նաեւ ջավախքահայության վրա:

Եթե Վրաստանի պետությունը նյութական դժվարություններ է ունենում, բնականաբար, ինչ-որ տեղ այն անդրադառնում է նաեւ Ջավախքի վրա: Չնայած` ցավով եմ մատնանշում, որ Ջավախքն այս պահին գոնե չի դիտվում, որպես տուրիստական տարածաշրջան, իսկ այսօր Վրաստանը տուժում է հենց տուրիզմի առումով, քանի որ Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթերը փակվել են: Այնպես որ, ուղղակի հարված Ջավախքին տնտեսական առումով չկա, բայց անուղղակի կարող է լինել, որովհետեւ նույն Ռուսաստանում սպառում են նաեւ Ջավախքում արտադրվող գյուղմթերքը եւ այստեղ, բնականաբար, անուղղակի խնդիրներ կարող են լինել:

Նիկոլ Փաշինյանի ելույթը` Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ

Ըստ Ձեզ, հակառուսական տրամադրություններով վարակվե՞լ է Ջավախքը:

Կարող եմ պնդել, որ Ջավախքում հակառուսական տրամադրություններ գրեթե չկան: Կային դժվարություններ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված, քանի որ Ռուսաստանը փակել էր Վրաստանի քաղաքացիների ճանապարհը: Բայց անուղղակի ինչ-որ ելքեր գտնվել են, նրանք կարողանում են, այսպես ասած, խոպան գնալ եւ իրենց հանապազօրյա հացը վաստակել: Եվ քանի որ իրենք Ռուսաստանում փող են աշխատում, բնականաբար, այնտեղ էլ իրենց լավ են զգում:

Նիկոլի ասուլիսը Լոսում զավեշտապատում է. Արմեն Աշոտյան

«ՋԱՎԱԽՔՈՒՄ ԽՈՐԸ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ ԵՆ»

Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին, հայաստանյան իշխանությունն ի՞նչ քայլեր է անում համապատասխան դասագրքերով տեղի հայկական դպրոցներին ապահովելու համար:

Քաջատեղյակ եմ գործընթացից: Ինտենսիվ համագործակցություն կա հայկական եւ վրացական գիտակրթական գերատեսչությունների միջեւ, եւ ամեն ինչ արվում է, որպեսզի ժամանակին` առանց ուշացումների եւ անհրաժեշտ քանակով դասագրքեր հասցվեն դեպի Վրաստանի հայկական դպրոցներ:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

Հաջորդ տարին Վրաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա որքանո՞վ կարող է ներքաղաքական լարվածության տեղիք տալ նաեւ Ջավախքում:

Ակնհայտ է, որ ներքաղաքական լարվածություն կա Վրաստանում: «Ռուսթավիհեռուստաընկերության շուրջ կրքերի բորբոքումը հենց ներքաղաքական լարվածության դրսեւորում է` կապված 2020 թվականի ընտրությունների հետ: Ջավախքում այսօր առաջին հայացքից այդպիսի լարվածություն չկա, որովհետեւ այստեղ դեռ քաղաքական զարգացումները չեն պռոեկտվել: Ամեն դեպքում, որոշակի բան զգացվում է, քանի որ ընտրություն է, թեկնածուներ կան, ովքեր իրենց լոբբինգն են անում, փորձում են ընտրվել եւ վերընտրվել, ինչը նորմալ է: Այնպես որ, Ջավախքում խորը լարվածություն չկա, պարզապես նախընտրական կրքեր են:

​​​​​​​«Թարգի արտաքին քաղաքականությամբ զբաղվելը ու անցի առաջվա գործիդ». Գ. Պետրոսյանը՝ Ռուբինյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ջավախք-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА