o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.07.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, ՔՊCC-ի ներկայացուցիչները օրերս շատ-շատ են աբսուրդ բաներ բլթացրել, սակայն ռեկորդակիր թերեւս պետք է համարել նոր Հայաստանի գլխավոր աներձագ, Տավուշում առավելագույն քվեներ հավաքած ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Ինչ ասած լինի նա, որ լավ լինի. «Իջեւանցիները լիահույս էին, որ կդառնան նախորդ իշխանության ժամանակվա ղարաբաղցիները»: Իսկ շարունակությունը էլ ավելի ցնցող է. «Ե՞րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, իսկ այսօր 19 իջեւանցի ձերբակալված է»: Հիմա ի՞նչ է, այդ անձնավորությունը սահմանափակ մտավոր կարողությունների տե՞ր է, թե՞ պարզապես սադրիչ: Իսկ միգուցե երկուսը միաժամանա՞կ... Դե ինչ ասես, եթե այդ մարդը հիմա իր ընտրողների աչքին չի երեւում, ապա դրանով ամեն ինչ ասված է:

ԶԱՐՄԱՆՔ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ որոշեց բոլ-բոլ փիլիսոփայել զինվորական գործի մասին: Պատահական չէ, որ հենց նրա ճառի ընթացքում մի քանի կուրսանտներ վատացան` դա թերեւս վկայություն է, թե ինչ աստիճանի անմարսելի է բանակից փախածի խոսքը զենքի ու զորքի մասին: Բայց ամենացնցողը թերեւս նրա հետեւյալ միտքն է. «Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի»: Դե երեւի թե այդ խոսքից հետո գերեզմաններում միանգամից շուռ եկան ե՛ւ Նապոլեոնը, ե՛ւ Կուտուզովը: Դրա առնչությամբ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նկատում է. «Պատկերացնու՞մ եք Բաղրամյանը, Բաբաջանյանը, Իսակովը, Արկադի Տեր-Թադեւոսյանը կամ այլ մեզ հայտնի տաղանդավոր զորավարները առանց պատերազմ ճանաչվեին տաղանդավոր»: Այդ շարքը կարելի է շարունակել` նիկոլական տրամաբանությամբ բռնցքամարտիկը կարող է չեմպիոն դառնալ առանց ռինգ դուրս գալու, ծանրամարտիկը` առանց ծանրաձող բարձրացնելու, դե, իսկ ցանկացած ոլորտում կարելի է տաղանդավոր ճանաչվել առանց սովորելու եւ աշխատելու:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ առավել քան զարմացրեց, որ ոչ առանց ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ պասի, համացանցում քայլոները տեղադրել են  հարցում` քաղաքացիները լավ տրանսպորտ ունենալու համար պատրա՞ստ են վճարել 150 կամ 200 դրամ: Դե արի ու մի ասա` այ Հայկո ջան, այ զիբլո ջան, դու ինչ բարոյական իրավունք ունես առհասարակ որեւէ հարց հանել քննարկման: Նախ` մայրաքաղաքի աղբակույտերը վերացրու, նոր միայն սակագների մասին ծպտուն հանի: Համ էլ դա դո՞ւ չէիր, որ տարիներ առաջ տրանսպորտի գնի բարձրացման դեմ քո համապատասխան տեղը ճղում էիր: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, թույլ տվեք, այնուամենայնիվ, համոզմունք հայտնել, որ չի հասցնելու թանկացնել, դրանից ավելի շուտ մարշը նվագելու է քաղաքապետարանից` ՔՊ-ական ավագանիներով հանդերձ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА