o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՋԱՎԱԽՔՈՒՄ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՀՈՐԴՈՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

23.07.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՋԱՎԱԽՔՈՒՄ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՀՈՐԴՈՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Վրաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական լարվածության ֆոնին «Սասնա ծռերը» որոշել էին Հայաստանից ցուցումներ տալ Ջավախքին` կոչ անելով ջավախահայությանը զուսպ մնալ, չմասնակցել ցույցերին, ռուսական «ծուղակը» չընկնել: Թե ինչպես են նման հորդորներին վերաբերվում Ջավախքում, «Իրավունքը» հետաքրքրվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի (շրջանային ժողովի) նախագահ ՍՄԲԱՏ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՑ:

Սորոսի գրանտներով են հավաքագրվել ՊՊԾ գունդ մտած եւ 3 ոստիկանների սպանած «Սասնա ծռերը». Մալյան

 

- Ճիշտն ասած, իրենց չեմ էլ ճանաչում, բայց մենք լուրջ չենք ընդունում որեւէ մեկի նման կոչերը, որովհետեւ ջավախքցիներս մեր կենսաձեւով, սոցիալական ապրումներով գիտակցում ենք, թե ինչ պետք է անենք: Այդ հրահրողներին խնդրում եմ` թող գան, այստեղ ապրեն, 2150 մ բարձրություն վրա ձմեռն անցկացնեն, հետո խոսեն: Թե չէ այդպես հեռվից անուշ, սիրուն խոսքեր ասելով չէ: Մենք գիտենք` ով ենք, ինչ ենք անելու: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին, եթե  գաղափարներ, մտքեր ունեն, թող իրենց պահեն: Պարզապես թող գան մեզ հետ շփվեն, մեր կենսաձեւը տեսնեն, թե ինչպես ենք ապրում, հետո նոր դատողություններ ու եզրակացություններ անեն:

«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА