o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ

23.07.2019 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ

Նախկին զինդատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծիք է հայտնել` կապված Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ուղարկված դիմումների մասին: Նա մասնավորապես նշել էր, թե Սահմանադրական դատարանի` մինչ օրս կատարած գործողությունները եւ ընդունած որոշումներն ապացուցում են, որ իրենց համար Ռ. Քոչարյանի գործը շարքային գործ չէ, ավելին` նույնիսկ մահվան ու կյանքի հարց է: Ըստ Գ. Ջհանգիրյանի. «Ո՛չ դատարանը, ո՛չ Ռ. Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանին էդպիսի խնդրով չեն դիմել, նրանք դիմել են` Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համապատասխանության հարցը քննել մեր գործող Սահմանադրության հետ: Ո՞ւր է էստեղ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիայի հետ կապված խնդիրը»:

«Նիկո´լ, դու պարտված ես». Գեւորգ Գեւորգյան

Անդրադառնալով վերոնշյալին` սահմանադրագետ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ շեշտեց, որ Գ. Ջհանգիրյանը քրեագետ է, բայց ոչ սահմանադրագետ ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասնագետ:

Առավել եւս, երբ հենց ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հակառակ կողմում է հայտնվել: Կարծում եմ` սա եւս կարեւոր է ընդգծել, որովհետեւ նա իրավունքները խախտողների շարքում է հայտնվել հենց ՄԻԵԴ-ի մասով: Մեր դիմումով մենք մի քանի խնդիրներ ենք ներկայացրել` որոշակիություն, կանխատեսելիություն, անձի ազատության եւ արդար դատաքննության իրավունք: Որովհետեւ, եթե նորմն այնքան անհստակ է, ինչպես այս դեպքում, ապա այն զուտ Սահմանադրության համապատասխանության խնդիր չէ, այն կոնվենցիայի ակնհայտ խախտման ռիսկ է պարունակում: Անհասկանալի է, ինչպե՞ս կարելի է դիմումին տեղյակ չլինելով` դրա վերաբերյալ կարծիք հայտնել: Ի դեպ, հիշեցնեմ, որ մայիսի 7-ից հետո, երբ առաջին անգամ դատական ատյանների կողմից ճանաչվել էր Ռ© Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, Գ. Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում առաջին անգամ խոսեց ՍԴ-ում խնդիրների մասին, ինչը մի քիչ տարակուսելի է` նախկին զինդատախազի օբյեկտիվության տեսանկյունից:

​​​​​​​«Վարչապետի արհամարհական ժպիտի ներքո Արցախի նախագահը իջեցվում է մարզպետի մակարդակի»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА