o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՔՆԱԾ ԵՆ»

23.07.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՔՆԱԾ ԵՆ»

Անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ` եվրոպական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գործն այլեւս ավարտված է:

Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի. Փաշինյանի մեսիջները՝ եկեղեցուն, մամուլին, դատարաններին. Տեսանյութ

- Մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ բազմաթիվ ոտնձգություններ են տեղի ունեցել: Այս ամենի գագաթնակետն այն էր, երբ դատավոր Դանիելյանը թույլ չտվեց Քոչարյանի փաստաբանին ելույթ ունենալ: Անգամ դիկտատուրայում նման բան չի լինում, քանի որ դիկտատուրայում բոլորը խաղում են իրենց դերակատարումներն այդ կատակերգության մեջ: Այնտեղ գոնե թույլ են տալիս մարդուն ելույթ ունենալ` առանց նրա խոսքին ուշադրություն դարձնելու: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մեկ ամիս առաջ, պարզապես պատմական էր, քանի որ քրեական գործն իմաստազրկվեց: Քոչարյանի գործի շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել տարբեր աստիճանի բռնություններ:

«Նիկո´լ, դու պարտված ես». Գեւորգ Գեւորգյան

Ո՞ր բռնությունները նկատի ունեք:

Մենք առանձնացրել են չորս հիմնական փուլեր, որոնք կարեւոր են: Դատավորը պարոն Քոչարյանին կալանավորեց հեռախոսազանգերից հետո: Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը, եւ ուզի դատավորը, թե` ոչ, դա առաջին փուլն էր, որն իրենից հետո կբերեր դատավորի ազատման դիմումը եվրոպական ցանկացած երկրում: Բռնությունների երկրորդ փուլն այն էր, երբ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո եղավ վարչապետի հրահանգը` դատարանների դռները փակելու, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա, ինչն անընդունելի է: Բռնությունների երրորդ փուլը փաստաբանի ելույթ չունենալն էր, եւ ամենավերջինը` չորրորդ փուլը, զառանցանքի հասնող փուլ էր, երբ վարույթ սկսեցին այն դատարանի նկատմամբ, որը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը: Քոչարյանի գործի շրջանակներում մեր դիտարկած չորս փուլերից առնվազն երեքում նկատել ենք, որ փորձել են դատավորներին ճնշել: Զարմանում եմ այս երեւույթների նկատմամբ հասարակության իներտ վերբերմունքի վրաԱյնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում բոլորը քնած են:

​​​​​​​«Վարչապետի արհամարհական ժպիտի ներքո Արցախի նախագահը իջեցվում է մարզպետի մակարդակի»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА