o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՐԻԿԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՊԱՐԿԵՇՆԵՐԸ

23.07.2019 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍՐԻԿԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՊԱՐԿԵՇՆԵՐԸ

Ըստ քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ` այսօր միայն հարաբերականորեն է հնարավոր զատորոշել իշխանական դաշտի տականքներին եւ քչից-շատից պարկեշտներին.

​​​​​​​«Վարչապետի արհամարհական ժպիտի ներքո Արցախի նախագահը իջեցվում է մարզպետի մակարդակի»

Մինչեւ 2018թ. մայիսը քաղաքական առումով մոդայիկ էր իշխանութան մեջ գտնվողներին դասել սատանաների շարքում, իսկ ընդդիմության մեջ գտնվողներին` հրեշտակների: Նախորդ տարվա մայիսից հետո մոդան փոխվեց: Համարվեց, որ իշխանության մեջ հայտնվածները հրեշտակներ են, իսկ հակառակ ճամբարում` սեւեր կամ, այլ կերպ ասած, սատանաներ: Իրականությունն այն է, որ ե՛ւ մինչեւ 2018-ի մայիսը, ե՛ւ 2018-ի մայիսից հետո երկու կողմերում էլ կային ու կան սրիկաներ եւ պարկեշտ մարդիկ: Հեղափոխությունների առանձնահատկությունն այն է, որ իշխանության մեջ (հատկապես սկզբնական փուլում) սրիկաների, անգրագետների, անբանների քանակը գերազանցում է մինչեւ հեղափոխությունը իշխանության մեջ գտնվող այդ որակի մարդկանց քանակը: Հիմա իշխանական վերնախավում կան սրիկաներ եւ պարկեշտ մարդիկ: Ինչպե՞ս նրանց տարբերել: Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է դիմել գրող Սերգեյ Դովլաթովի հայտնի բանաձեւի օգնությանը: Ըստ այդմ` այս իշխանության մեջ գտնվող պարկեշտ մարդիկ սրիկաներից տարբերվում են այն բանով, որ սրիկայություններ եւ կեղտոտ գործեր են անում առանց էնտուզիազմի ու ներքին բավարարվածության: Այդ բանաձեւը հիմք ընդունելով` կարող եք ինքներդ դասակարգել իշխանության մեջ գտնվող սրիկաներին ու պարկեշտ մարդկանց:

«Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը». Վահան Բաբայան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА