o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՋ ԴԵՊԻ ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

23.07.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՌԱՋ ԴԵՊԻ ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյի հետ մեկ բավականին ինտրիգային այց կատարեց: Նախագահները մեկնել էին Վալաամ: Պարզաբանենք. Վալաամը կղզի է Լադոգա լճի հյուսիսային հատվածում, որտեղ գտնվում է Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ ուղղափառության ամենախորհրդավոր եւ առեղծվածային հաստատություններից մեկը՝ Վալաամի հռչակավոր տղամարդկանց մենաստանը: Այս մենաստան Պուտինը պարբերաբար հրապարակային ու ոչ հրապարակային այցեր կատարում է: Բայց անգամ քաջատեղյակ անձինք դժվարացան հիշել դեպք, երբ Պուտինն իր հետ Վալաամ բարձրաստիճան հյուր է տարել:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵՒ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ

 

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՎԱԼԱԱՄԻ ԱՅՑԸ

Չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առաջին ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի խորհրդական (2014-2018) Ալեքսանդր Կազակովն այս այցի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել. «Պուտինի այցերը Վալաամ, ինչպես նշում են առավել խորաթափանց դիտորդները, միշտ նշանակում են ավելին, քան ուխտագնացությունները: Հիշում են 2011թ.-ին եւ հատկապես 2014թ.-ին կատարած ուղեւորությունները, երբ Պուտինը ճակատագրական որոշումներ էր ընդունում ոչ միայն իր, այլեւ Ռուսաստանի եւ ընդհանրապես աշխարհի համար: Ամենակրթված դիտորդները կարծում են, որ Պուտինը մեգաորոշումների ընդունումից առաջ այցելում է Տիրակալ Պանկրատիային՝ մենաստանի վանահորը, որին երբեմն անվանում են նախագահի հոգեւոր առաջնորդը եւ ոչ առանց հիմքի...»:

«Ոչ մի դեպքում չպետք է ընկերություն անել Թուրքիայի հետ». լեգենդար Արմեն (Սամվել) Մարդոյան (Տեսանյութ)

Իհարկե, այստեղ մի փոքր սխալ կա. Պուտինը միայն նշված թվականներին չէ, որ այցելել է Վալաամ: ՌԴ նախագահը դեռ իր առաջին նախագահական ժամկետի սկզբներից սկսած մենաստանի հատուկ այցելուներից մեկն է, նրա աջակցությամբ է, որ 2000-ականների սկզբներին կիսաքանդ վիճակին հասած համալիրը ամբողջովին վերականգնվեց, եւ այդ հովանավորությունը մինչ օրս շարունակվում է: Եվ այս ամենը մեկ բանի մասին են վկայում՝ Վալաամն իրոք ՌԴ նախագահի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Իսկ ահա 2011 եւ 2014 թվականների այցերից շատ չանցած` Պուտինն իրոք կարեւորագույն որոշումներ կայացրեց. առաջին դեպքում նա հայտարարեց երրորդ նախագահական ժամկետին գնալու մասին, եւ գրեթե անմիջապես էլ ռուսական «Իսկանդերները» տեղակայվեցին Կալինինգրադում, իսկ երկրորդից հետո ռուսական զինուժը մուտք գործեց Սիրիա: Այսպիսով, որ հազիվ թե առանց հատուկ պատճառների Պուտինը գնար այնպիսի առանձնահատուկ քայլի, ինչպիսին է համարվում Լուկաշենկոյին իր հետ Վալաամ տանելը, քիչ հավանական է: Եվ ահա Կազակովն այս այցի իմաստը տեսնում է այսպես. «Ինչո՞ւ Պուտինն իր հետ վերցրեց «ուղղափառ աթեիստ» Լուկաշենկոյին: Ի՞նչ է այս ամենը նշանակում մեզ եւ աշխարհի համար: Այդ կապակցությամբ հիշեցի նախագահի հնարավոր տրանսֆերի հարցի շուրջ` վերջերս իմ գործընկերոջ հետ ունեցած խոսակցությունը: Ի պատասխան իմ այն խոսքերին, թե «տրանսֆերը» ¥հաջորդ նախագահական ժամկետի համար Պուտինի կողմից նախագահի այլ թեկնածու առաջադրելը- Հեղհնարավոր է չլինի, եւ Պուտինը մնա, գործընկերս հավելեց. «Կամ այլ երկրում մնա»: Աշխարհում արդեն ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը ռազմավարական մտածողություն ունի եւ կարող է երկարաժամկետ՝ մի քանի տասնամյակի համար հորիզոնական պլանավորումներ իրականացնել: Եվ այստեղ ժամանակն է հիշել, թե որն է նախագահը համարում  անցյալ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը: ԽՍՀՄ փլուզումը, հիշեցնեմ: Այնպես որ, ինչպես ինձ թվում է, հիմքեր կան կարծելու, որ Պուտինը պատրաստվում է աշխարհաքաղաքական մեծ ռեւանշի` համաշխարհային հավանական մեծ վերաբաշխման ֆոնին: Այսինքն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդպես էլ չպակասած Հարթլենդի մեծ տարածքը (Եվրասիայի հյուսիս-արեւելյան հիմնական տարածքը- Խմբ.) նորից շարժման է գալիս, եւ մեզ սպասում է տարածքի նոր ընդհանրացում: Եթե մյուս համաշխարհային կենտրոնները գտնվում են տարածքի վերահսկելի կրճատման փուլում, ապա Ռուսաստանը պետք է գտնվի ընդլայնման (կամ վերականգնման) փուլում, որպեսզի ոչ միայն հավասար նստած լինի «նոր Յալթայի» սեղանի շուրջ, այլ նաեւ առավելություն ունենա: Որը ռազմական գերազանցության հետ մեկտեղ կարող է փոխհատուցել տնտեսական վիճակը: Ինչո՞ւ Լուկաշենկոն: Սա, իհարկե, նշան է մյուսներին: Շատ ավելի տրամաբանական էր իր հետ վերցնել Բելառուսի առաջնորդին, հաշվի առնելով, որ հենց ռուսական ուղղափառ միջուկը պետք է հիմք դառնա Եվրասիայում տարածքի նոր ընդհանրացման համար: Հետո արդեն «մոլորված» այլ ուղղափառ եղբայրները՝ Մալոռուսիա, Վրաստան եւ մնացածը... Ի դեպ, միաժամանակ դա հնարավոր է եղել Լուկաշենկոյի ստուգումը, վերջին ստուգումը: Արդյոք նա կարո՞ղ է ավելի բարձրանալ հոգեւոր գիտակցման, իշխանության եւ քաղաքականության իր սեփական փորձի նկատմամբ, թե՞ այդպես էլ կմնա «իշխանության համար պայքարի» շրջանակներում...»:

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

 

ՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋՈՑՈՎ

Այսպիսով, Կազակովն ակնարկում է տապալված Միության վերականգնման հեռանկարների մասին: Չէ, խոսքը Խորհրդային կամ նույնիսկ՝ Սոցիալիստական Միության մասին չէ. խնդիրն այստեղ կարգավիճակի մասին չէ, այլ պարզապես Միության: Ուրեմն, ինչո՞ւ հենց Լուկաշենկոյի հետ: Չմոռանանք, դեռ անցած տարեվերջին կտրուկ ակտիվացան ՌԴ-Բելառուս ընդհանուր պետության հայտնի ծրագրի շուրջ գործնական քայլերը, այդ թվում՝ Պուտին-Լուկաշենկո մակարդակով: Ավելին, նախագահների կողմից հնչեցվեց նաեւ միտք՝ որ տվել են համապատասխան հանձնարարականներ՝ եղած հստակ պայմանավորվածությունների շուրջ աշխատանքները կտրուկ ակտիվացնելու մասին: Կհռչակվի՞ այդ ընդհանուր պետությունը կանխագուշակություններով, ժամանակից առաջ չընկնենք: Բայց նաեւ նկատենք՝ սա այն փուլն է, երբ շատ մոտ է այդ հարցի վերջնական լուծումը ¥դրական կամ բացասական¤, կամ միգուցե հենց Վալաամում էլ այդ լուծումն արդեն տրվել է: Ընդ որում, թերեւս սրանից էլ կախված է այն հարցը, թե հաջորդ ժամկետում Պուտինը կմնա՞ ՌԴ նախագահ, թե «այլ երկրում կմնա»՝ կղեկավարի ընդհանուր պետությունը: Ինչ վերաբերում է «Եվրասիայում տարածքի նոր ընդհանրացման» գործընթացին, ապա այստեղ էլ շատ բան ենթադրելի է: ՌԴ-Բելառուս ընդհանուր միության պարագայում «ընդհանրացման» ուղղությամբ ի՞նչ տրանսֆորմացիաներ կսկսվեն նախ՝ Եվրասիական միությունում, դժվար չէ կռահելը: Ինչպես նաեւ, որ այդ տրանսֆորմացիաներն արագորեն կտարածվեն ողջ հետխորհրդային տիրույթում, թերեւս բացառությամբ երբեմնի Մերձբալթյան հանրապետությունների: Ամբողջ հարցն այն է, թե ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները «Եվրասիայում տարածքի նոր ընդհանրացման» հնարավորություն տալի՞ս են: Ժամանակին Հիլարի Քլինթոնը, երբ դեռ ԱՄՆ պետքարտուղարն էր, բաց տեքստով քանիցս հայտարարեց, որ Արեւմուտքը թույլ չի տա ԵՏՄ-ի ստեղծումը, քանի որ դրա տակ կա տնտեսական միությունից ընդհանուր միութենական պետության անցնելու վտանգը: Գործնականում այդ ժամանակներից էլ մոտավորապես 2012-2013 թվականներից սկսվեց Արեւմուտքի եւ ՌԴ-ի ներկայիս ծայրահեղ կոշտ դիմակայությունը, որի առաջին հարվածներից մեկն ուղղվեց Ուկրաինային, ապա՝ Իրանին: Իմաստն էլ դեռ այն ժամանակներից էր հասկանալի՝ լիակատար շրջապատման մեջ դնելով ՌԴ-ին, դարձնել ծայրահեղ խոցելի՝ բացառելով աշխարհաքաղաքական ընդլայնման ամեն մի հեռանկար: Սակայն ՌԴ-ի` Սիրիայում եւ Ղրիմում հայտնվելը միանգամայն այլ իրավիճակ ձեւավորեց, եւ այսօր իրողություններն այն են, որ անգամ երբեմնի ամենամոլի ՆԱՏՕ-ական երկրնեից մեկը՝ Թուրքիան, մարտահրավեր է նետում իր սեփական դաշինքին՝ ՌԴ-ի հետ բարելավված հարաբերություններ ունենալու համար: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս ուղղությամբ էլ ԱՄՆ-ի դեռ միայն վերջերս պահպանվող հույժ ռազմատենչ հռետորիկան բոլորովին այլ գործնական երանգ է ստացել: Ֆիքսենք, ճապոնական վերջին G-20-ի գագաթաժողովից  հետո ի հայտ եկան թափանցիկ ակնարկներ, որ նախագահ Թրամփն այս ուղղությամբ բոլորովին այլ գործնական քաղաքական կուրսի մեջ է, քան նկատվում է նրա հռետորաբանությունից: Թերեւս Բրիտանիայի կողմից մի վերջին փորձ էր՝ «տանկերային պատերազմի» միջոցով վերստին Թրամփին տեղափոխել Իրանի հետ գոնե կիսապատերազմական վիճակի: Սակայն փոխարենը արդեն պարսիկներն են բրիտանական տանկերներ գրավում, իսկ Սպիտակ տունը բավարարվում է միայն անվտանգ նավագնացությունից խոսելով: Իսկ ահա Ուկրաինայի նոր իշխանությունները, ինչքան էլ որ ունեն սորոսածին դրածոների համարում, սակայն դեռ հազիվ ավարտված Ռադայի ընտրությունների միջոցով ամբողջական իշխանափոխության իրականացումը, արդեն իսկ սկսել են խոսել Մոսկվայի հետ «լեզու գտնելու» անհրաժեշտության մասին: Այսպիսով, նոստրադամուսություն չանելով, այնուամենայնիվ, նկատենք, որ ներկայումս ձեւավորվել է ամենահարմար պահը՝ «Եվրասիայում տարածքի նոր ընդհանրացման» մեկնարկը տալու համար՝ մեծ հույսեր ունենալով, որ այն կհասնի ավարտին: Ու, թերեւս, մոտ ժամանակներս այդ ուղղությամբ առաջին քայլի՝ ՌԴ-Բելառուս ընդհանուր պետության հետ կապված ուշագրավ նորությունների պետք է սպասել:

Բելառուսը երբեք եւ ոչ մի փողի դիմաց չի խզի հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ. Լուկաշենկո

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА