o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՏԵԼԸ ՆԻԿՈԼԻՆ ՓՈՐՁԱՆՔԻ Է ԲԵՐԵԼՈՒ

23.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՏԵԼԸ ՆԻԿՈԼԻՆ ՓՈՐՁԱՆՔԻ Է ԲԵՐԵԼՈՒ

Ժողովրդիս վարչապետը շատ ծանր աշխատելուց հետո որոշեց հանգստանալ հրապարակավ անկուշտ ուտելուց, ատելության սերմեր ցանելուց, վախեցնելուց եւ վիրավորելուց եւ մի քանի օրով մեկնեց արձակուրդ: Մեկնեց այն իրավիճակում, երբ նրա վարկանիշը պարզապես գահավիժում է: Պատահական չէ, որ սոցիալական ցանցերում շատ-շատ օգտատերեր Նիկոլ Փաշինյանի արձակուրդի մասին լուրին արձագանքել են կարճ բանաձեւով. «Գնալդ լինի, գալդ չլինի»:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ՃԱՆԱՊԱՐՀ  ԴԵՊԻ «ՄԵԾ ԲՈԼՈԼԱ»

Իշխանական քարոզչամեքենայի աչքում ըմբոստացած իջեւանցիները միանգամից դարձան «քոչարյանական», նույնիսկ նիկոլական ֆեյքերը գրում են, թե Քոչարյանի թիմն է կազմակերպել Իջեւանի ըմբոստությունը: Դե, իսկ խորհրդավոր գաղտնի կազմակերպիչների մասին ակնարկեցին ինչպես ինքը` Նիկոլը, այնպես էլ Արթուր Վանեցյանը: Եթե գեներալ մարդն է տուրք տալիս այդպիսի անհեթեթությունների, ապա չպետք է զարմանալ, որ ի հայտ են գալիս ծալապակասներ կամ սրիկաներ, կամ ծալապակաս-սրիկաներ, ովքեր ամենայն լրջությամբ պնդում են, որ Երեւանի տարածքում էլ ամեն օր այս կամ այն այգում կամ ծառածածկ տարածքում հրդեհի առաջացումը Քոչարյանի ձեռքի գործն է: Դե, երեւի թե, Ռոբերտ Սեդրակիչը այնպիսի հիպնոսացնող հայացք ունի, որպեսզի ստիպի քաղաքապետ կլոուն Հայկոյին ոչ մի տարածք չջրել, ոչ մի տեղ կարգուկանոնի չհետեւել, իսկ վերջում էլ քոչարյանական զորավոր միտքը ինչ-որ չարագործների ուղեղների վրա է ազդում, որպեսզի գնան եւ հրդեհեն այլանդակ շոգից գերչորացած այդ տարածքները: Եթե այդպես շարունակվի, ապա կսկսեն նաեւ ամենայն լրջությամբ խոսել «քոչարյանասերժականների» կողմից Գետառ թշնամական սուզանավեր անցկացնելու մասին: 1930-ականների բոլշեւիկյան աբսուրդը հենց դա է հուշում, իսկ մեր թերուս լրագրող վարչապետը, ինչպես հայտնի է թաքուն երազում է լինել նույնպիսի դիկտատոր, ինչպիսին էր կարմիր բռնապետ դարձած թերուս տերտերը: Ինչեւէ, Իջեւանն, անշուշտ, շատ ծանր հոգեբանական հարված էր Նիկոլի համար: Չէ՞ որ դա իր իրագործած պետական հեղաշրջման հիմնական հենարաններից մեկն էր: Իսկ հիմա այդ երբեմնի հենարանը ատելություն է շնչում, երբեմնի կուռքին արդեն սկսել են «թուրք» անվանել, իսկ կուռքի արձանը փրկվում է միայն ոստիկանների ջանքերով: Հաջորդ հարվածն արդեն սպասվում էր Գյումրիում, ուր փողոցներում հայտնվել էին «Մերժիր Նիկոլին» ցուցանակներ: Ու ժողովրդի ծոցից ելած վարչապետը նույն ժողովրդի հետ շփվեց մուննաթով, հսկայական թիկնազորի թիկունքում պատսպարված, ու մի տեսակ լարված: Իսկ հիմա արդեն խոսակցություններ են պտտվում, որ հաջորդ «Իջեւանը» լինելու է Ծովագյուղը: Բնավորության տեսակետից իջեւանցիները ծովագյուղցիների «լայթ» տարբերակն են, ոստիկանները գերադասում էին ծովագյուղցիների հետ գլուխ չդնել անգամ խորհրդային տարիներին: Այնպես որ, դժգոհության եւ ըմբոստության օջախները գնալով շատանալու են: Եվ կարեւոր չէ, թե ամեն կոնկրետ բնակավայրում բնակիչները ինչ պահանջով դուրս կգան փողոց եւ ճանապարհ կփակեն: Կարեւորն այն է, որ ինչքան էլ Նիկոլը եւ Օսիպյանը հոխորտան «կոմպրոմիսի չգնալու» եւ «խիսը պատիժների» մասին, հո չեն կարող Իջեւանի օրինակով ամեն այդպիսի բնակավայրում լցնել բնակչությունից շատ ոստիկաններ: Ուստի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իրավացիորեն արձանագրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը գնալով վերածվելու են մղձավանջի: Նոր իշխանությունների համաժողովրդական երկրպագության մեղրամիսը մոտենում է իր ավարտին: Փաշինյանի կախարդական փայտիկը Իջեւանում վերածվեց մահակի, Գյումրիում ժողովրդի վարչապետը` ժողովրդի վրա մուննաթ եկող չինովնիկի: Մարդիկ, որոնք անցյալ տարի իրենց ձեռքերի վրա նրան բերեցին իշխանության, այսօր Գյումրիում ձեռքերը պարզած փորձում էին «դարձի բերել» անվտանգության ծառայության աշխատակիցների արանքում իրենցից խուսափող Փաշինյանին: Իջեւանում ուժի անհամաչափ կիրառումը, անկախ պատճառից, ունի ընդամենը մեկ նպատակ` օրորոցում խեղդել զանազան առիթներով երկրի տարբեր հատվածներում բոցկլտացող խնդիրների զանգվածային դրսեւորումները: Հիասթափության եւ դժգոհությունների ալիքը դեռ նոր է ձեւավորվում: Թե որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպե՞ս այն կդառնա «իններորդ ալիք», այդքան կարեւոր չէ»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

 

ԱՐՀԵՍՏԱԾԻՆ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ»` ՎԵՆԴԵՏԱՅԻ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔ

Գաղտնիք չէ, որ դատական իշխանության վրա Նիկոլի եւ վերջինիս խունտայի հակաօրինական արշավանքը սկսվեց այն բանից հետո, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վճռով Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց: Դրան հետեւեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սասուն Խաչատրյանի անձնական օգտագործման փաստաբան Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավոր ընտրվելուն պես ՍԴ նախագահ ինքնահռչակվելը, Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարության ներքո սադրիչների եւ քարոզիչների մի մեծ բանակի համակարգված աշխատանքը, վետտինգի ակնհայտ հակասահմանադրական գաղափարը սորոսականների ձեռամբ ասպարեզ բերելը եւ վերջապես ցուցադրական քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ: Բայց գնացքն արդեն գնացել է: Վենետիկի հանձնաժողովի կողմից հասցրած շաչյուն ապտակը արգելակեց լեւոնանիկոլականների` դատական իշխանությունն ամբողջովին զավթելու ծրագիրը: Գումարած դրան` ինքը` Սահմանադրական դատարանը, փորձաքննության ուղարկեց Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործը Վենետիկի հանձնաժողով եւ Եվրադատարան: Այսինքն` դրանով էլ ավելի կաշկանդվեց իշխանազավթիչների շանտաժային խաղի դաշտը: Վերջնական հարվածն էլ, սակայնՀրայր Թովմասյանի հարցազրույցն էր: Նա կանխավ ասել էր, որ. «Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը»: Դա վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի` Հրայր Թամրազյանին տված սկանդալային եւ ամոթալի հարցազրույցին: Իսկ հետո ՍԴ նախագահը զուտ իրավական կատեգորիաներով այնպիսի օրը գցեց ե՛ւ Նիկոլ Փաշինյանին, ե՛ւ Վահե Գրիգորյանին, ե՛ւ այլոց, որ ժողովրդական խոսքով ասած, պարզապես պարտավոր է նրանց հետ ամուսնանալ: Ու թեեւ Նիկոլը խոսում էր, թե «դատավորները վնգստում են», Հրայր Թովմասյանի հարցազրույցից հետո սկսեց վնգստալ Նիկոլի կողմնակիցների էապես նոսրացած բանակը, հիմնականում վնգստալով Ֆեյսբուքի պատերի տակ: Մի մասն էլ` ԱԺ-ի ու կառավարության: Նրանք պարզ հասկացան, որ ՍԴ ներկայիս կազմից ազատվել չեն կարող, չեն կարող Վահե Գրիգորյանին կարգել ՍԴ նախագահ, եւ չեն կարող կամայականորեն արդեն ՍԴ մակարդակով ապահովել Քոչարյանի կալանքի երկարաձգումը, կամ ինչպես իրենք են երազում` հավերժացումը: Իսկ թե ինչ կաներ Քոչարյանն այդ ամբողջ թավշյա թիմի հետ, ժամանակին շատ մատչելի ձեւով բացատրել էր քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը` իր այն մետաֆորիկ համեմատությունով, որ դա լինելու է Նիկոլի ամենավատ երազից էլ սարսափելի: Ուստի այդ վնգստոցները լրիվ օրինաչափ են, եւ շատ բնութագրական է Ստյոպիկ Սաֆարյանի հիսթերիան. «Գործն անհեթեթ է, եւ ես մի փոքր դժվար եմ պատկերացնում, որ եվրոպական ստանդարտներով աշխատող որեւէ կառույց, եթե չլինեն ինչ-ինչ կոռուպցիոն կամ այլ հանգամանքներ, ուղղակի նման անհեթեթությանը մասնագիտական այնպիսի կարծիք ներկայացնի, թե նախագահներն օժտված են իրենց կարգավիճակից բխող կամ չբխող գործողությունների անձեռնմխելիության բացարձակ իրավունքով, ես կասկածում եմ: Ես կասկածում եմ, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում այդ կառույցները նման գնահատական կտան, դա կլինի եվրոպական ինստիտուտների մահը»: Պատկերացնո՞ւմ եք սրանց հոգեվիճակը` Ռոբերտ Քոչարյանի` արդեն եվրոպական կառույցների եւ որոշումների շրջանակում ազատության մեջ հայտնվելը ստյոպիկները համարում են «եվրոպական ինստիտուտների մահ»:

Նիկոլի վեց վախերը

ԱՐԴՅՈ՞Ք ԵԼՔ ՈՒՆԻ ՆԻԿՈԼԸ

Աստիճանաբար ավելի ու ավելի է սեղմվում օղակը «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւի շրջանակներում: ՀՅԴ-ն եւ եւս հինգ կուսակցություններ ընդունել են համատեղ հայտարարություն, ուր հստակ գնահատական են տալիս նիկոլականների` դատական համակարգի դեմ ձեռնարկած գրոհին: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա քարոզչամեքենան շատ նյարդային է արձագանքում այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի ամեն մի նոր լուսանկարը կամ շատ կարճ խոսքը` ինչին էլ այն վերաբերի, այնպիսի աժիոտաժ է բարձրացնում, որ շատ լավ պատկերացնում են, թե ինչ էֆեկտ է ունենալու, երբ երրորդ նախագահը խոսի: Եվ այդտեղ նիկոլա-թավշիստական եւ լեւոնական քարոզչամեքենաների վնգստոցին միանում է արդեն (երեւի թե, ընդհանուր դասալիքական կենսագրության բերումով) ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանին պատկանող քարոզչական ռեսուրսը: Իսկ հիմա ի՞նչ պետք է անի Նիկոլը: Գագիկ Ջհանգիրյանի գրած նենգամիտ ծրագիրը ձախողվեց: Ու այդտեղից են գալիս Նիկոլի տվայտանքները «Ազատությանը» տված հարցազրույցում: Մի կողմից` նա ասում է. «Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Եվ նաեւ կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որ մենք հասկանանք` ինչ համակարգ է սա: Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5-ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարեւոր եւ արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն չենք ունեցել եւ այսօր էլ չունենք»: Բայց մյուս կողմից` հայտարարում է. «Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետեւ կարող է դա էլի մեկնաբանվել, որ նոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար ձեւել այս Սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն: Կարեւոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք քվեարկի: Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

Այսինքն` հենարանները կորցնող վոժդը ուզում է, որ Սահմանադրությունը փոխվի, բայց «ժողովրդական նախաձեռնությամբ», այսինքն` քաղաքացիների նախաձեռնած հանրաքվեով: Իհարկե, Սահմանադրական դատարանի մասին օրենքը Նիկոլը կարող է փոխել եւ ՔՊCC-ի երեսփոխանների քվեներով, բայց Սահմանադրություն փոխելու համար պետք է հանրաքվե, իսկ հանրաքվեի նախաձեռնության տակ պետք է ստորագրեն 150 հազար քաղաքացի: Թե Նիկոլի կոչով քանի քաղաքացի դուրս դատարանների դռները փակելու` բոլորիս աչքի առաջ է, եւ ակնհայտ է, որ 150 հազար հոգուց ստորագրություն կորզել հանուն այն փոփոխությունների, որոնք պետք է Վահե Գրիգորյանին դարձնեն ՍԴ նախագահ, հնարավոր է միայն այդ 150 հազարին ծայրահեղ վախեցնելու միջոցով: Թերեւս, հենց ժողովրդին վախեցնելու ձգտումից է գալիս Նիկոլի այն սպառնալիքըթե ինքն իրավունք ունի Երեւանում ընդդիմադիր ամեն մի դրսեւորում «տանկերի թրթուրների տակ ճզմել»: Երեւի, այդ վախը հարուցելու ձգտումից են գալիս նաեւ Իջեւանում ոստիկանական ամենաայլանդակ, սադիստական կամայականությունների կիրառումը ու մազերը ներկող ոստիկանապետի հաթաթաները: Սակայն հայերն ունեն այնպիսի բնավորություն, որ սպառնալիքներին ու հաթաթաներին ի պատասխան ոչ թե մտնում են ծակերը, այլ գազազում են

«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА