o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնիներից ովքեր են միացել «Ոչ ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին  (Ֆոտոշարք)

23.07.2019 09:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայտնիներից ովքեր են միացել «Ոչ ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին  (Ֆոտոշարք)

Արդեն 6-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում եւ Ազգային ժողովի դիմաց Ազգային Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կողմից անժամկետ ստորագրահավաք է ընթանում ընդդեմ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացման: Հայտնի դեմքերից, պատգամավորներից, թե ովքեր են միացել ստորագրահավաքին, «Իրավունքը» մանրամասներ պարզեց ջավախքահայ հասարական-քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:

Վահագն Թևոսյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովներից և բարեկամական խմբերից

– Շատերն են միանում, ուղղակի մարդիկ կան, որ խնդրում են այս պահին գոնե չհրապարակենք իրենց անունները: Չենք մեղադրում, չնայած մեզ համար անհասկանալի է, թե որտեղից այդպիսի վախի մթնոլորտ: Այստեղ վախենալու բան չկա, ինչ անում ենք, անում ենք մեր երկրի, մեր քաղաքացիների, մեր երեխաների ապագայի համար, ումի՞ց պետք է վախենանք: Մեկ-մեկ գալիս ու ասում են, թե այս ստորագրահավաքը սրա դեմ է, նրա դեմ է… Մինչդեռ այս ակցիան հանուն Հայաստանի հանրապետության է եւ ՀՀ քաղաքացու: Եթե ինչ-որ մեկն այն իր դեմ կդիտարկի, սա արդեն իր խնդիրն, մերը չէ: Իմ տեղեկությամբ՝ պատգամավորներից այս պահին միացել են ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արտյոմ Ծառուկյանը, Արման Աբովյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից` Սոֆյա Հովսեփյանը: Ճիշտ է, երեք պատգամավոր են միացել մեզ, բայց մենք սպասում ենք մյուսներին եւս:

Ստորեւ ներկայացնում ենք այն հայտնի անձանց լուսանկարները, որոնք միացել են ստորագրահավաքին եւ չեն թաքցնում այդ փաստը.

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Նախագահականի ֆինանսավորումը կարելի է 30%-ով կրճատել, դրա հաշվին ֆինանսավորել լրիվ այլ ուղղություններ, պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«ԱՍԱԼԱ» խմբի անդամ, «Վան» գործողության ղեկավար ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆ

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, դիվանագետ եւ պատմաբան ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА