o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ինքնաոչնչացման կոճակը սեղմված է». Արթուր Թովմասյան

22.07.2019 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ինքնաոչնչացման կոճակը սեղմված է». Արթուր Թովմասյան

«Կյանքում ընդհանրապես պատահական ոչինչ չի լինում, լինում են միայն օրինաչափություններ», - այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ու մանրամասնում. «Շախմատային տախտակում «Իմ քայլ» -ին (կամ մե՜ր քայլին) օրինաչափ էր, որ պիտի հաջորդեր սեւ ու սպիտակի (կամ հեղափոխականների ու հակահեղափոխականների) բաժանումը: Օրինաչափ էր, որ ներքաղաքական դաշտում հայտնվեցին կամ վերադասավորվեցին շախմատի բոլոր խաղաքարերին համապատասխան ֆիգուրները՝ գործող անձիք (թագուհին՝ վկա, խնդրում եմ չնույնացնել «մե՜ր քայլի » հայտնի հեղինակի հետ): Օրինաչափ է այս ամենը, քանի որ իմ իմացած բոլոր խաղերի մեջ հենց այս մեկն է, որը հաղթանակի կարող է բերել ընդամենը մի մտածված ու հազար ու մի կոմբինացիաներ հաշվարկած ՔԱՅԼ- ի միջոցով: Ու այս ամենից առաջանում է մի օրինաչափ հարց մեծն կոմբինատորին. ո՞րն է լինելու Քո (խնդրում եմ չնույնացնել հայտնի ծագմամբ կուսակցության անվան հետ) քայլը, կամ ի նշան հարգանքի՝ Ձե՛ր քայլը, որի արդյունքում, ըստ օրինաչափության տեսության, գրանցվելու է հաղթական պարտիան»:

Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է

Որպես հետգրություն՝ Ա. Թովմասյանը հավելել է. «Ինքնաոչնչացման կոճակը սեղմված է»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА