o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել.Մխիթարյան

22.07.2019 15:48 ՍՊՈՐՏ
Մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել.Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում օրերս հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի լրատվամիջոցների և սպորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայ ֆուտբոլիստը, պատասխանելով ներկաների հարցերին, խոսել է ազգային հավաքականի վերջին հաղթանակների մասին: Հայաստանի ընտրանին 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում առավելության է հասել Լիխտենշտեյնի (3-0) և Հունաստանի (3-2) հավաքականների նկատմամբ:

Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Դեռ շատ աշխատանք կա կատարելու: Վերջին 2 արդյունքները մարդկանց շրջանում թող տպավորություն չստեղծեն, թե մենք արդեն շատ քայլեր ենք կատարել առաջ: Քայլեր կատարում ենք, բայց քայլ առ քայլ, կամաց-կամաց:

Պետք չէ մտածել, թե Լիխտենշտեյնին ու Հունաստանին հաղթելը շատ մեծ ուրախություն է, որովհետև մենք կարող ենք ավելին անել: Իսկ ավելին անելու համար ավելի շատ աշխատանք է պահանջվում, և դա ոչ միայն ֆուտբոլիստների, այլև ամբողջ ազգի, հավաքականին մոտ կանգնած մարդկանց կողմից: Դա աշխատանք է, որը պետք է միասնական լինի: Չես կարող 1 կամ 2 հոգուց արդյունք պահանջել, բայց կողքինները նրանց չօգնեն»,- ասել է Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագին նաև հարց է ուղղվել, թե ընտրանու վերոնշյալ 2 հաղթանակներն արդյո՞ք ֆեդերացիայում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքն էին:

«Իսկ մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել: Ընդամենը 2 հաղթանակ ենք տոնել, այնպես չէ, որ 10 անընդմեջ հանդիպումներում ենք առավելության հասել: Բոլորս էլ ցանկություն ունենք ցանկացած խաղում հաղթելու, որովհետև դա ոչ միայն մեր, այլև ժողովրդի հաղթանակն է: Կփորձենք հետագայում ևս հաղթանակներ տոնել և ուրախացնել բոլորին»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է AMGA TV-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА