o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԴԽ-ն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի

22.07.2019 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ԲԴԽ-ն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի

Բարձրագույն դատական խորհուրդը ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում դեռ չունի, Aysor.am-ին տեղեկացնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին չունի Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու որոշում», - ասացին լրատվական ծառայությունից։

Համապատասխան որոշումը լինելու դեպքում, ըստ աղբյուրի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը սահմանված կարգով կդիմի Դատավորների ընդհանուր ժողովին՝ նոր թեկնածուի հարցը քննարկելու։

Նկատենք, որ ըստ սահմանված ընթացակարգերի, ԲԴԽ-ն գրավոր դիմում է ուղարկում Վճռաբեկ դատարանի նախագահին՝ ԲԴԽ-ում թափուր տեղ առաջանալու մասին։ Այդ դիմումից հետո մեկամսյա ժամկետում Վճռաբեկ դատարանի նախագահը Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրում, որի ընթացքում էլ փակ քվեարկությամբ ընտրվում է ԲԴԽ անդամի թեկնածու։

Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը հուլիսի 19-ին ԲԴԽ նախագահի ընտրությունից հետո հրաժարական էր ներկայացրել։

«Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիություն, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը հրաժարական եմ տալիս՝ որպես ԲԴԽ անդամ և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր էլ ավելի կբարձրացնեմ դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը», - գրել էր Տավարացյանը իր հրաժարականի նամակում։

Ասֆալտի վրա մեծացած ու երբեք զենքի հետ չառնչված տղեն բարոյական իրավունք չունի հեգնել մեր գեներալներին՝ անկախ որևէ հանգամանքից. ԱԺ պատգմավոր

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА