o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ

22.07.2019 12:24 ՔՐԵԱԿԱՆ
Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ

Գյումրիում երեկ՝ հունիսի 21–ին կրակոց է հնչել։ Ոստիկանությունիցհայտնեցին, որ ժամը 19։20 –ին ոստիկանությունում մի կնոջից հաղորդում է ստացվել,  որ իր տան դիմաց դստեր նախկին ամուսինը զենքով կրակել է։ Նույն օրը ժամը 19։30–ին Գյումրու Շիրակացի փողոցից  խուլիգանություն կատարելու կասկածանքով օդ կրակած տղամարդը բերման է ենթարկվել։

Ռուսաստանցին դանակով սպանել է կնոջն ու զոքանչին, վիրավորել երկու տարեկան դստերը

Տղամարդը  խոստովանել է, որ ժամը 18։00–ի սահմաններում իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպը ծագել է կենցաղային հարցերի շուրջ սկսված վիճաբանությունից։

Ձեռնարկվում են միջոցառումներ հրազանը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդուն  ներկայացրել են  քննչական վարչություն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА