o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծխող ծնողների երեխաներն ավելի հաճախ են լսողական խնդիրներ ունենում. հետազոտություն

22.07.2019 18:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ծխող ծնողների երեխաներն ավելի հաճախ են լսողական խնդիրներ ունենում. հետազոտություն

Ծխող ծնողների երեխաները հետագայում ավելի շատ են բախվում լսողական խնդիրների, քան նրանց հասակակիցները չծխող ընտանիքներում։ Այս մասին վկայում է Կիոտոյի համալսարանի ճապոնացի մասնագետների հետազոտությունը։

Ակտիվացված ածուխը կարող է բարձրացնել ացիկլովիրի արդյունավետույթունը հերպեսի դեմ. հետազոտություն

Գիտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրվել են երեք տարեկան ավելի քան 50 հազար երեխաների տվյալները։ Նրանցից ոմանք ծնվել են ծխող ընտանիքներում եւ ենթարկվել ծխախոտի ծխի ազդեցությանը ներարգանդային զարգացման ընթացքում։ Պարզվել է, որ նրանց եւ այն փոքրիկների մոտ, որոնք մեծացել են ծխախոտի ծխի բարձր խտության պայմաններում, լսողության հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը 26-30 տոկոսով բարձր է եղել։

Բացի այդ, ծնողների ծխելու պատճառով պասիվ ծխող համարվող երեխաները 2,4 անգամ ավելի շատ են ենթակա եղել լսողական հիվանդություններ ունենալու ռիսկին։

Այս առնչությամբ գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս հրաժարվել ծխելուց գոնե հղիության եւ կերակրելու ընթացքում։

Հետազոտության արդյունքները ներկայացված են Paediatric and Perinatal Epidemiology ամսագրում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА