o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հորմուզի նեղուցում Իրանը ձերբակալել է ևս մեկ Մեծ Բրիտանիայի դրոշի տակ լողարկող տանկեր

21.07.2019 21:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հորմուզի նեղուցում Իրանը ձերբակալել է ևս մեկ Մեծ Բրիտանիայի դրոշի տակ լողարկող տանկեր

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում ձերբակալել է Stena Impero տանկերը, որը ուղևորվում էր դեպի Իրան՝ Մեծ Բրիտանիայի դրոշի տակ:

Ինչպես հաղորդել են «Stena Bulk and Northern Maritime Managment» ընկերությունում՝ ձերբակալված տանկերի անձնակազմը դուրս չի գալիս կապի:

Թուրքիան ձերբակալել է ռազմական գործողության օնլայն քննադատներին. Al Arabiya

«Այս պահին մենք չենք կարողանում կապ հաստատել նավի հետ, որը շարժվում է դեպի հյուսիս՝ մոտենալով Իրանի ափերին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերության տվյալներով, միջազգային ջրերում գտնվելու պահին նավին մոտեցել են չճանաչված ոչ մեծ լողարկող միջոցներ և ուղղաթիռ:

Նշվում է, որ տանկերում գտնվում է 23 նավաստի:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ի կեսօրին իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանական ուժերը Պարսից ծոցում ձերբակալել են բրիտանական դրոշի տակ լողարկող մեկ այլ տանկեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА