o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինայի ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին 1000-ից ավելի հաղորդում

21.07.2019 20:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին 1000-ից ավելի հաղորդում

Ուկրաինայի ոստիկանությունը, տեղական ժամանակով ժամը 15-ի (Երևանի ժամանակով՝ 16-ի) դրությամբ, ստացել է Ուկրաինայի խորհրդարանի (Գերագույն ռադա) ընտրություններում խախտումների մասին ավելի քան 1200 հաղորդում, հարուցվել է 21 քրեական գործ, ինչպես տեղեկացնում է «ՌՒԱ Նովոստի»-ն, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը։

Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք. «Թալին» ջոկատի հրամանատար (տեսանյութ)

«Ժամը 15-ի դրությամբ՝ ոստիկանությունն ստացել է արդեն 1225 դիմում և հաղորդում, որոնք կապված են ընտրական գործընթացի հետ… Ինչ վերաբերում է քրեական իրավախախտումներին ՝ 21-ը վարույթ մուտքագրվել է մինչդատական հետաքննությունների միասնական գրանցամատյան»,- ասել է Շկիրյակը ճեպազրույցում։

Նա հավելել է, որ իրավապահներն ընտրական գործընթացի սկզբից ստացել են խախտումների մասին ավելի քան 8 հազար հաղորդում, ընդամենը հարուցվել է 386 գործ։

Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են հուլիսի 21-ին։ Պատգամավորների 50 տոկոսն ընտրվելու է կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ մեծամասնական կարգով։ Ընտրություններին մասնակցում են միայն կուսակցությունները, ընտրական շեմը 5 տոկոս է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА