o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուբայում ելույթի ժամանակ մահացել է հնդիկ ստենդափ-կատակերգուն

21.07.2019 18:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դուբայում ելույթի ժամանակ մահացել է հնդիկ ստենդափ-կատակերգուն

Դուբայում ելույթի ժամանակ մահացել է հնդիկ ստենդափ-կատակերգու Մանջունաթ Նայդուն: Այս մասին հաղորդում է Gulf News-ը:

Զելենսկին ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ «շատ բան ունի ասելու»

Պարբերականի տեղեկություններով՝ ներկայացումը սկսելուց 15 րոպե անց տղամարդն սկսել է շնչահեղձ լինել և նստել է աթոռին՝ շունչ առնելու նպատակով: Մի քանի րոպե անց նա 80 հանդիսականի առաջ կորցրել է գիտակցությունը:

Հանդիսատեսն սկզբում ենթադրել է, որ դա ելույթի մի մասն է, սակայն որոշ ժամանակ անց հյուրանոցի աշխատակիցները, որտեղ տեղի է ունեցել ներկայացումը, նրան օգնության են նետվել: Կատակերգուն հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Տղամարդու մոտ սրտի կանգ է գրանցվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА