o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանում ծնված «երեք գլուխ ունեցող» աղջիկը մտահոգել է բժիշկներին

21.07.2019 15:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հնդկաստանում ծնված «երեք գլուխ ունեցող» աղջիկը մտահոգել է բժիշկներին

Հնդկաստանում բժիշկներին բարդ իրավիճակում է դրել «երեք գլխով ծնված» երեխան, որը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

1980 թվականից հետո ծնված յուրաքանչյուր հինգերորդը միայնակ է եւ ընկերներ չունի. հետազոտություն

Աղջնակը ծնվել է հուլիսի 11-ին` Ուտգար-Պրադեշ նահանգում: Երեխան տառապում է գանգոսկրի և գլխուղեղի ի ծնե անբավարարվածությամբ, ըստ որի գլխուղեղի որոշակի մասը դուրս է եկել գանգոսկրից: Այս թերության պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե փոքրիկը երեք գլուխ ունի:

Բժիշկները, միևնույն ժամանակ, ընդգծել են, որ փոքրիկի մոր հղիությունն ընթացել է առանց բարդությունների: Ներկա պահին նրանք պարզում են, թե ինչն է երեխայի հիվանդության պատճառ հանդիսացել:

«Սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Երեխայի մարմինը մինչև վերջ չի զարգացել: Նրան այժմ սպասվում է վիրահատություն, որով կփորձենք առանձնացնել երեխայի գլուխն ավելորդ մասից»,- ասել է վերահսկող կազմակերպության ներկայացուցիչ Ռաջեշ Թակուրը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА