o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուսով ենք՝ Բեյլը շուտով կհեռանա «Ռեալից».Զիդան

21.07.2019 13:59 ՍՊՈՐՏ
Հուսով ենք՝ Բեյլը շուտով կհեռանա  «Ռեալից».Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հեռանալու է «բլանկոսների» ճամբարից:

«Հուսով ենք՝ Բեյլը շուտով կհեռանա: Դա բոլորի համար էլ լավ կլինի: Աշխատում ենք նրա՝ նոր ակումբ տեղափոխվելու ուղղությամբ։ Ես անձնական ոչինչ չունեմ Գարեթի դեմ, սակայն գալիս է ժամանակ, երբ ինչ-որ բան պետք է փոխել: Ես պետք է որոշում կայացնեմ:

Ռոնալդու․«Կարոտում եմ Մադրիդը ու հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ»

Տրանսֆերը մարզչի որոշումն է, նաև ֆուտբոլիստի, որը գիտի իրավիճակը: Հնարավոր է՝ իրավիճակը փոխվի 24 կամ 48 ժամ անց, բայց այն կփոխվի, և դա լավ է բոլոր կողմերի համար»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА