o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գարդասիլով եւ չծխելով առողջապահություն չեն զարգացնում. Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր-նախագահ

21.07.2019 13:17 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գարդասիլով եւ չծխելով առողջապահություն չեն զարգացնում. Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր-նախագահ

Հուլիսի 20- ին տեղի ունեցավ Հայկակական Առողջապահական Խորհրդի նիստը, որին մասնակցել են ոլորտի խնդիրներով մտահոգ առողջապահական կազմակերպություններ, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր: Քննարկման ընթացքում մասնակից կառույցները ներկայացրեցին առողջապահության ոլորտում իրենց ուժի բարեփոխումների ծրագրերը, դրանց հնարավոր զարգացուների տեսլականը կքննարկեն ոլորտի մասնագետների հետ: Պարացելսուս ՀԿ -ի նախագահ Նունե Ավանեսյանն էլ ներկայացրեց մարզային առողջապահության խնդիրները՝ ներկայացնելով դրանց լուծման իրենց տեսլականը:

«Կոնկրետ լափշա կախեց բոլորիս ականջներից». Մ. Խաչատրյանը՝ Ն. Փաշինյանի ելույթի մասին

Նկատենք, որ Պարացելսուս ՀԿ-ն նոր է ստեղծվել, իսկ, թե ինչ նպատակներ է իր առջեւ դրել ՀԿ-ն՝ փորձեցինք հետաքրքրվել անձամբ հկ-ի հիմնադիր տիկին Ավանեսյանից, ով նկատեց.

-Պարացելսուս ՀԿ-ի նպատակը մարզային առողջապահության խնդիրների հավաքագրումն է:Ինչպես նաեւ մարզերում շրջելով բնակիչներին առողջապահական հարցերով օգնությունն է՝ բուժում, հետազոտություններ եւ նման այլ հարցեր: Գերխնդիրն այն է, որպեսզի հավաքագրենք մարզային հիվանդների եւ տեղի բուժհաստատություների խնդիրները:

Մենք արդեն իսկ ունենք հավաքագրած բազմաթիվ բժիշկներ, արդեն մի քանի այց արել ենք Գեղարքունիքի մարզ; Այցելել ենք Վարդենիս բկ, ինչպես նաեւ Կարճաղբյուրի ՊՈԱԿ-ը, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հավաքագրված են: Այցերը շարունակական են լինելու, այժմ արդեն կուալիցիա ենք կազմել Հայկակական Առողջապահական Խորհրդի հետ: 

-Հաշվի առնելով, որ Դուք մասնագիտությամբ բժիշկ եք եւ ունեք մասնագիտական մեծ փորձ, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը Գարդասլի պատվաստանյութի հետ կապված:

- Գարդասիլով եւ չծխելով առողջապահություն չեն զարգացնում: Այն էլ հիմա, երբ մեր հանրապետությունում կան բազում խնդիրներ: Կարող եմ հավելել նաեւ այն, որ Գարդասիլ չորսը կտրականապես արգելվում է օգտագործվել բնակչության շրջանում: Արդեն մի քանի տարի է՝ ինչ եվրոպական եւ ամերիկյան երկրներում օգտագործվում է Գարդասիլ յոթը՝ կարծում եմ դրանով ամեն ինչ ասված է: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА