o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը պարտավոր է խոստովանել, որ մեկ տարի առաջ կոպիտ ռազմավարական սխալ է թույլ տվել (ՔԱՐՏԵԶ)

21.07.2019 09:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը պարտավոր է խոստովանել, որ մեկ տարի առաջ կոպիտ ռազմավարական սխալ է թույլ տվել (ՔԱՐՏԵԶ)

Մեկ տարի առաջ-

Անցած տարվա հունիսին առիթ ունեցանք «Իրավունքի» էջերում գրել. «Վերջին ժամանակահատվածի ամենաաղմկոտ եւ խիստ մտահոգիչ իրադարձություններից մեկը, ինչ խոսք, Նախիջեւանում՝ հայաստանյան Արենի գյուղի ուղղությամբ ադրբեջանական ռազմական հենակետերի տեղաշարժերի պատմությունն է: Ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը միանգամայն հանգիստ ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թե. «Պետք է բոլորը գիտակցեն, որ Ադրբեջանը իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ, դա Ադրբեջանի, Նախիջեւանի Հանրապետության տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք իրականում իրավիճակը պետք է սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահով Պաշտպանության նախարարությունը չի տեսնում»: Հետաքրքիր է, այդ ինչի՞ց ելնելով է Տոնոյանն մինչ այս չեզոք գոտի համարվող այդ կոնկրետ տարածքները հռչակում «Նախիջեւանի տարածք», երբ այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը չունեն սահմանների հստակեցման եւ ոչ մի գրավոր փաստաթուղթ, եւ երբ նման փաստաթուղթ ի հայտ կգա, ապա այն կսահմանի ռեալ իրողությունները, որոնք այս օրերին փոխվեցին Ադրբեջանի օգտին: Սակայն սա դեռ հարցի մի կողմն է: Նախարարի այս հանդարտությունը տարօրինակ է նախ՝ հետեւյալ տեսանկյունից...

Սաքունցն անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները. ԱԱԾ-ի հայտարարությունը

Մինչ այդ տեղաշարժը, ինչպես արբանյակային լուսանկարներն ու տարբեր այլ աղբյուրներ են հուշում, եթե տվյալ հատվածում ադրբեջանական դիրքերը գտնվում էին հայկականից 4.5-5 կմ եւ Արենիից՝ մոտ 6-7 կմ հեռավորության վրա, ապա տեղաշարժից հետո միջդիրքային հեռավորությունը հասել է 750-1500 մետրի եւ Արենիից (նաեւ այդ հատվածի մի շարք այլ բնակավայրերից)՝ մոտ 2-3 կմ-ի: Բայց ամենակարեւորը. Ադրբեջանի ինչի՞ն էր պետք դիրքերի այդ տեղաշարժը: Ասել, թե հիմնական նպատակը հարձակողական բնագծեր ստեղծելն է, սխալ կլիներ. խոսքը լեռնային գոտու մասին է, որտեղ որեւէ լուրջ հարձակում սկսելը հնարավոր չէ... Միակ ռեալ ձեռքբերումը, որ տալիս է այդ տեղաշարժը, հետեւյալն է: Նախ կրկնենք, հատվածը լեռնային է, եւ այստեղ չի կարող էֆեկտիվ գործել նաեւ հեռահար հրետանին: Միակ զինատեսակը, որն այդ նոր դիրքերից, հաշվի առնելով ռելիեֆային իրավիճակը, կարող է լուրջ սպառնալիք դառնալ հայկական կողմի համար, ականանետն են: Եվ նկատենք, ադրբեջանական դիրքերը հիմա գտնվում են չասենք՝ Արենիից, այլ Արենիի հարեւանությամբ անցնող Երեւան-Մեղրի ռազմավարական կարեւորագույն նշանակության մայրուղուց այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր է խոշոր տրամաչափի ականանետերով եւ հրաձգային-դիպուկահար զինատեսակներով հարվածել մայրուղուն: Կարճ ասած, կասկածից դուրս է, որ դիրքերն առաջ են բերել՝ հայաստանյան այդ կարեւորագույն մայրուղին ականանետային կրակի հասանելիության վրա պահելու նպատակով... Կարճ ասած, որ պատերազմի դեպքում ադրբեջանական այդ նոր դիրքերը Հայաստանի համար լուրջ գլխացավանք են դառնալու, դա միանշանակ է: Եվ ամենատարօրինակն այս պարագայում ՀՀ պաշտպանության նախարարի հիշատակված հանդարտությունն է, թե՝ «Ադրբեջանը իրականացնում է իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ»: Բա ինչո՞ւ մինչ այժմ նման տեղափոխություններ չէր իրականացնում...»:

ՄԵՐ ՕՐԵՐԸ-

«Իրավունք», 19.07.2019. «Նախօրեին ՀՀպաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ազերիներըհերթական անգամ զինադադարը խախտել են, սակայն այս դեպքում՝ բուն ՀՀ-ի դեմ եւ սովորաբար հանդարտհամարվող հատվածում՝ Նախիջեւանից կրակել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ. «Եղել են գյուղի ուղղությամբ կրակոցներ` ոչ մեծ տրամաչափով եւ ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն էեղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մեկը, ինչպես ես հետո տեղեկացա, ընկել էԵլփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»: Իհարկե, այստեղ կարող ենք հիշեցնել մեկ տարվավաղեմությամբ մեր հրապարակումներն այն մասին, թե ինչ ահռելի վտանգ է պարունակում Նախիջեւանիսահմանամերձ հատվածներում թշնամու դիրքերի առաջխաղացումը: Սակայն ֆիքսենք միայն բուն փատը. Ա.Հովհաննիսյանի հայտարարությունը փաստում է, որ հակառակորդը Նախիջեւան-Հայաստան սահմանագծիորոշ հատվածներում այնպիսի դիրքերում է, որտեղից անգամ հրաձգային զինատեսակներով կրակի տակ էպահում ոչ թե պարզապես մեր սահմանամերձ բնակավայրերը, այլ որ շատ ավելի վտանգավոր էռազմավարական առումով, այն գյուղերը, որոնք գտնվում են Երեւանից Մեղրի եւ Արցախ տանող մայրուղուառանցքային, գրեթե այլընտրանք չունեցող հատվածները (տե՛ս քարտեզը)»: 

Թույլ տվեք հայերին վերադառնալ Հայաստան

Ինչ ունենք-

Ելնելով միայն այն փաստից, որ հակառակորդի հրաձգային կրակն անգամ ի զորու է հասնել Ելփին-Արենի գործնականում ողջ հատվածին, այսինքն՝ Հայաստանի համար կյանքի ճանապարհ հանդիսացող՝ Երեւանից Մեղրի եւ Արցախ տանող մայրուղուն: ՀՀ ոչ միայն բարձրաստիճան զինվորական հրամանատարությունը, այլ առաջին հերթին՝ նրանց բոլորի համար պատասխանատու վարչապետ, Գերագույն հրամանատար Փաշինյանը պարտավոր է խոստովանել, որ մեկ տարի առաջ աններելի ռազմավարական սխալ են թույլ տվել, որի հետեւանքներն այս պահին բոլորն են տեսնում: Նաեւ պետք է առաջարկեն այն հակաքայլերը, որոնք թույլ կտան չեզոքացնել այդ սխալը: Բայց, անկեղծ ասած, հակաքայլերի տարբերակներ տեսանելի չեն, իսկ պատկան իշխանավորները գերադասում են ցույց տալ, որ ոչ մի բան էլ չի եղել, գյուղերին հասնող կրակոցները վտանգավոր չեն եւ իրավիճակը վերահսկում են:

Ք.Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА