o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում տիրող շոգ եղանակի պատճառով մահացության դեպքեր են գրանցվել

21.07.2019 14:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում տիրող շոգ եղանակի պատճառով մահացության դեպքեր են գրանցվել

ԱՄՆ-ում վեց մարդ մահացել է վերջին օրերին տիրող շոգի հետևանքով: Երկրի մեծ մասում օդի ջերմաստիճանը հասնում է 32-37.8 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հեռուստաալիքին, շոգը 4 մարդու մահվան է հանգեցրել Մերիլենդ նահանգում և ևս երկու մարդու մահվան՝ Արիզոնա և Արկանզաս նահանգներում:

Նյու Յորք քաղաքում, որտեղ ջերմաչափի սանդղակը շաբաթ հասել է 30 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ կապված էքստրեմալ շոգի հետ: Քաղաքում շուրջ 500 կենտրոն է բացվել, որոնք նախատեսված են շոգից տանջվող մարդկանց հանգստի համար:

Բացի այդ, երկարացվել են հանրային լողավազանների աշխատանքային ժամերը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքում չեղարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ կիրակի նախատեսված տրիատլոնի ամենամյա մրցումները:
 

Հիլարի Քլինթոնին տեղափոխող ինքնաթիռը ծխի պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА