o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարել ընկերության եւ սիրո միջեւ.Օրվա աստղագուշակ

21.07.2019 09:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարել ընկերության եւ սիրո միջեւ.Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարել ընկերության եւ սիրո միջեւ: Սակայն դա չի նշանակում, որ դուք պետք է հրաժարվեք մեկից՝ հանուն մյուսի։

ՑԼԵՐ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Այսօր ձեր սիրելին ինչ-որ ճշմարտություն կիմանա ձեր մասին, որը նրան չի ուրախացնի, այլ հակառակը՝ կտխրեցնի: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ ծուլության օր կազմակերպել. թավալ տալ անկողնում, ոչինչ չանել եւ պարզապես վայելել միմյանց ներկայությունը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ ոչ ոք չի կարող օգնել, անգամ՝ սիրելին, քանի որ ամենաքիչը դուք նրան եք ցանկանում ծանրաբեռնել ձեր խնդիրներով։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր կողքին իսկապես այն մարդն է, ով կաջակցի ձեզ, եւ ում ուսին դուք կարող եք հենվել: Ձեզ մնում է միայն վայելել միմյանց։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ մեծ ցանկություն կունենա դուր գալ ձեր բարեկամներից կամ մտերիմներից ինչ-որ մեկին: Ի դեպ, նա փորձում է անել դա հանուն ձեզ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Պետք չէ մոռանալ սեփական անձի մասին: Եթե պատրաստվում եք հանուն սիրելիի սխրանքներ գործել, մի մոռացեք մի քանի սխրանք էլ ձեզ համար գործել:

ԿԱՐԻճՆԵՐ

Ինչու՞ եք նորից տխրում: Չէ՞ որ այս աշխարհում կա մեկը, ով ձեզ սիրում է եւ ձեր կողքին է: Աստղերը հուշում են վանել ամեն կերպ այսօր համակած վատ տրամադրությունը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Չարժե այսօր ամեն ինչ սրտին մոտ ընդունել, հակառակը՝ աշխատեք սիրելիի հետ շփվելիս ուշադրություն չդարձնել մանրուքներին: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աշխատեք սիրելիից հեռու լինել: Հնարավորություն տվեք նրան եւ ձեզ հանգստանալ միմյանցից, թարմ էմոցիաներ հավաքել, որպեսզի հետո սիրելիի հետ շփվելու թեմաներ ունենաք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աշխատեք այսօր մտովի լինել սիրելիի հետ եւ աջակցել նրան: Բոլորն են ունենում են թուլության պահեր, եւ այսօր ձեր սիրելիի մոտ հենց այդպիսի պահ կլինի:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի կառավարել իր զգացմունքները, այդ իսկ պատճառով դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ ամեն վայրկյան ձեր կողքին կարող է ռումբ պայթել: 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА