o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դե Լիխտն առանձնացրել է «ամենահիմար» լուրը, որ կարդացել է իր ապագայի վերաբերյալ

20.07.2019 23:44 ՍՊՈՐՏ
Դե Լիխտն առանձնացրել է «ամենահիմար» լուրը, որ կարդացել է իր ապագայի վերաբերյալ

Ամառային ընթացիկ պատուհանի տրանսֆերային սագաներից մեկը դե Լիխտի՝ նոր ակումբ տեղափոխվելն էր:

Ֆուտբոլիստը մեկնաբանում է այն բոլոր շշուկները, որ վերջին ամիսներին կարդացել է թերթերում:

«Միշտ փորձում էի փակվել իմ մեջ՝ խոսակցությունների առիթ չտալու համար, սակայն բազմաթիվ հիմարություններ եմ կարդացել թերթերում: Ամենախենթ բանը, որ կարդացել եմ՝ այն է, թե իբր չեմ տեղափոխվել ՊՍԺ, քանի որ ցանկանում էի ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան Մբապեն: Կատարյալ հիմարություն:

Հարցազրույց վերցրեք մյուսներից. Ռոնալդուն իր մարզավիճակի վերաբերյալ հարցին կտրուկ պատասխան է տվել

Շատերն էլ կարծում էին, թե «Բարսելոնա» եմ տեղափոխվելու, սակայն որոշողը ես եմ: Ինձ համար ամենակարևորը մարզական առումով աճ գրանցելն է, և «Յուվենտուսը» դրա համար լավագույն տարբերակն էր», – հոլանդացու խոսքերն է փոխանցում De Telegraaf-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА