o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդեն բոլոր սահմաններն անցնում են. Արա Զոհրաբյան

20.07.2019 19:57 ԻՐԱՎՈՒՆՔ
Արդեն բոլոր սահմաններն անցնում են. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեղեկացնում եմ, որ change.org-ը ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է: 

change.org-ի ԱՄՆ գրասենյակից գրավոր հայտնել են, որ՝ «Մենք գրում ենք ձեզ, որ ձեր միջնորդագրում ընդգրկված տեղեկատվությունը հայտնաբերվել է որպես ատելության խոսք: Ինչպես բացատրված է մեր [Համայնքային ուղեցույցում] (https://www.change.org/about/community-guidelines ), մենք թույլ չենք տալիս բովանդակություն, որը հարձակվում կամ խեղաթյուրում է մարդկանց ամբողջ դասը `ըստ տարիքի, գույնի ազգություն, ազգային ծագում, ռասայականություն, կրոն, սեռի, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, բժշկական վիճակը կամ վետերանների կարգավիճակ: Որպես այդպիսին, մենք ձեր միջնորդության մեջ ձեր միջնորդությունը / բովանդակությունը մերժեցինք:․․»:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

Ստորագրահավաքի հայտարարության մեջ ատելության որևէ խոսք առկա չէր, մեջբերված էին կոնվենցիայից, բացատրական զեկույցից և Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշումից մտքեր և կոչ էր արվել չվավերացնել ստամբուլյան կոնվենցիան:

Սա պետք է իմանալ խոսքի ազատության վերաբերյալ Change.org ԱՄՆ գրասենյակի պատկերացումների մասին:

ՈՒ այս խիստ գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները:

#Ոչ_ստամբուլյան_կոնվենցիային

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА