o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք. Փաշինյանը՝ Գյումրիում

20.07.2019 16:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք. Փաշինյանը՝ Գյումրիում

Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք. Փաշինյանը՝ Գյումրիում

13:11, 20.07.2019

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: ՔաղաքականությունՀասարակություն

«Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը երեք կնիկ կգան՝ քեզ քարշ տալով կտանեն». Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ է անում


 

«Իմ քայլը  հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովը Գյումրիում մեկնարկեց էքսպո ցուցահանդեսով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցահանդեսի մեկնարկին մոտեցան մի խումբ քաղաքացիներ, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները, նամակները փոխանցեն,  սակայն վարչապետը խնդրեց իրենց բողոքները ներկայացնել իր օգնական Նաիրի Սարգսյանին։ «Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք։ Նաիրին իմ օգնականն է,  բոլորիդ հերթով կլսի, թողեք մենք գնանք»,–ասաց Փաշինյանը։ 

Տաղավարներից մեկի մոտ Փաշինյանը տնտեսվարողների հետ զրուցում էր, երբ մի կին բղավում էր և պահանջում, որ իրեն թողնեն մոտենալ վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին ասաց, որ որ թողնեն կնոջն իրեն մոտենալ. «Հլը թողեք , մոտենա, տեսնեմ՝ ինչ ա ուզում»;

Կինը բողոքեց բանկից, նշեց, որ բանկից վարկ է վերցրել, 2 ամիս չի վճարել. «Մեռնիմ ջանիդ, իմ ձեռի հացը կերել ես։ Ազիզ ջան, ես ծեր կին, վարձով ապրող կին, իմ բողոքը «Արդշինբանկի» դեմ է, ես քեզ նամակ եմ գրել։ Վարկ եմ վերցրել, տեսան, որ փող չեն տա ընձի, լրիվ քաշին, 2 ամիս սոված–ծարավ, հիվանդ թոռիս հետ եմ ապրում»։

Վարչապետը կնոջը ևս խնդրեց իր բողոքը ներկայացնել օգնականին։

Նիկոլ Փաշինյանը և ֆորումի հյուրերը շրջեցին տաղավարներով։ Փաշինյանը զրուցեց տնտեսավարողների հետ, նույնիսկ դարբնից վերցրեց մուրճը և շիկացած երկաթ կռեց։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА