o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում 150 մլն մարդ հայտնվել է անմարդկային շոգի գերակայության ներքո

20.07.2019 15:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում 150 մլն մարդ հայտնվել է անմարդկային շոգի գերակայության ներքո

ԱՄՆ ամբողջ բնակչության գրեթե կեսը բնակվում է այն տարածքում, որտեղ այսօր և վաղը սպասվում են անոմալ եղանակային պայմաններ։ Նահանգների գրեթե ամբողջ արևելյան ափը, որտեղ կա մոտ 150 միլիոն բնակչություն, անսովոր շոգ եղանակ է ունենալու։

ԱՄՆ-ում Թրամփի դեմ նոր հետաքննություն են նախապատրաստում

Խոսքը Նյու Յորքում +36, Վաշինգտոնում +38 աստիճան տաքության մասին է։ Հայաստանում այսպիսի եղանակն այս օրերին սովորական է, բայց ծովային խոնավ կլիմա ունեցող նահանգներում այդպիսի ջերմաստիճանը տոթի բարձր մակարդակ է ապահովելու։

Ավելին, խնդիրը նաև նրանում է, որ գիշերները ջերմաստիճանի սովորական նվազում չի լինելու և գերուրբանիզացված տարածքները չեն հասցնելու գիշերային ժամերին զովանալ։

Իսկ Հայաստանում այս օրերին ավելի բարձր ջերմմաստիճան է սպասվում։ Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը զգուշացրել է, որ հուլիսի 21-23 հատվածում սպասվում է մինչև +42 աստիճան տաքություն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս առիթով զգուշացնում է հրդեհների հավանականության մասին։

Untitled(7).jpg

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА