o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը.

20.07.2019 15:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը.

Հուլիսի 17-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Սմբատի Ավոյանը:

Նա 1954 թվականին Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օդեսայի կապի ինստիտուտում, որն ավարտել է 1965 թվականին: Այդ տարվանից էլ սկսվել է նրա աշխատանքային հարուստ կենսագրությունը: Նախ որպես ինժեներ և ապա պետ է աշխատել Հայաստանի Կամո քաղաքի ռադիոկայանում:

​​​​​​​«Կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»

1974 – 1979 թթ. վարել է Հայաստանի ռադիոկապի և հեռուստատեսության պետի տեղակալի պաշտոնը: Աշխատանքային տարիների ընթացքում պարզորոշ դարձան Ռոբերտ Ավոյանի մասնագիտական փայլուն ընդունակությունները. նրան նշանակում են Հայաստանի կապի նախարարի տեղակալ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1988 թ.: Նույն թվականի նոյեմբերից մինչև 1991 թ. վերջը նա Հայաստանի կապի նախարարն էր (21.11.1988 – 05.12.1991):

Որպես խորհրդատու աշխատել է Անկախ պետությունների համագործակցության ասոցիացիայում: Մեծ է Ավոյանի ավանդը Հայաստանում կապի ոլորտի զարգացման գործում: Հայաստանը ԽՍՀՄ տարածքում առաջին պետությունն էր, որ Ավոյանի շնորհիվ ու ջանքերով ստացավ ԱՏ և Տ (AT & T) միջազգային կապի մուտքի հնարավորությունը:

Ռոբերտ Ավոյանի ղեկավարության ներքո մեծ աշխատանք է կատարվել նաև Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА