o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Նեթանյահուի անունը Իսրայելի պատմության մեջ կամրագրվի նաև մեկ այլ ուշագրավ փաստով

20.07.2019 11:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այսօր Նեթանյահուի անունը Իսրայելի պատմության մեջ կամրագրվի նաև մեկ այլ ուշագրավ փաստով
Քաղաքագետ Armen Petrosyan իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Մերձավորարևելյան երկրների առավել հավակնոտ առաջնորդների շրջանում նաև մի բավական հետաքրքիր միտում է նկատվում՝ անձնական հավակնությունների ամեն գնով առարկայացումը։ Այս հաատեքստում բացառություն չի անգամ տարածաշրջանի արդեն, թերևս, միակ ժողովրդավարական երկիրը համարվող Իսրայել պետությունը։ 
Այդ երկրի պատմության ամենաազդեցիկ և նշանավոր վարչապետերից մեկը՝ Բենյամին Նեթանյահուն այսօր՝ հուլիսի 20-ին սահմանում է նոր պատմական ռեկորդ՝ իր կառավարման ժամկետով գերազանցելով Իսրայելի հիմնադիր վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնին։ Վերջինը, ընդհանուր առմամբ, կառավարել է 4875 օր՝ սկսած Իսրայելի հռչակման օրից՝ 1948թ․ մայիսի 14-ից։
Նեթանյահուն առաջին անգամ վարչապետ է ընտրվել 1996թ․, ապա 1999թ․ և 2009թ․ մարտի 31-ից ցայժմ․ ավելին, որոշակի հնարավորություններ ունի այդ պաշտոնում վերընտրվելու նաև առաջիկա սեպտեմբերի 17-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Իսկ երկրի պատմության մեջ նաև նման կերպ իր անունը թողնելու համար Նեթանյահուն, ըստ էության, արեց ամեն հնարավորը՝ տարաբնույթ քաղաքական մանիպուլյացիաներից՝ մինչև աննախադեպ քայլեր՝ որպես օրինակ, երկրի օրենսդրության շրջանցմամբ և խորհրդարանի ինքնալուծարման միջոցով վարչապետի պաշտոնում կառավարման ժամկետը երկարաձգելու նախաձեռնությունը։

Այսօր Գարեգին Բ-ի ծննդյան օրն է. «Մեր աղոթքն է պայծառազարդել նրա քրիստոսաշավիղ առաքելությունը»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА