o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ելեցում տղամարդը սպանել է ընկերուհուն և նրա փոքրիկ որդուն, ապա՝ գործել է ինքնասպանություն

20.07.2019 12:30 ՔՐԵԱԿԱՆ
Ելեցում տղամարդը սպանել է ընկերուհուն և նրա փոքրիկ որդուն, ապա՝ գործել է ինքնասպանություն

Քննիչները քրեական գործ են հարուցել Լիպեցկի մարզի Ելեց քաղաքում երեք մարդուց բաղկացած ընտանիքի, այդ թվում` մեկ երեխայի սպանության դեպքի առթիվ: Երկրորդ երեխան փրկվել է, տեղեկացնում է Լիպեցկի տարածաշրջանի Ռուսաստանի քննչական կոմիտեի  քննչական վարչության մամլո ծառայությունը:

Ռուսաստանցին դանակով սպանել է կնոջն ու զոքանչին, վիրավորել երկու տարեկան դստերը

«Քրեական գործ է հարուցվել երեք մարդու, այդ թվում անչափահաս երեխայի կտրած- ծակած  վնասվածքներով մարմինների հայտնաբերման փաստով ... «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով: Սպանության ականատես է դարձել սպանված կնոջ չորսամյա դուստրը: Աղջիկը հայտնաբերվել է բնակարանում, նրա մարմնի վրա եղել են կտրած վերքեր: Այժմ աղջկա կյանքը վտանգված չէ, նրան ցուցաբերվում է բժշկական օգնություն», -պարզաբանվել  է հաղորդագրության մեջ:

Քննության համաձայն, ոստիկանությունը հայտնաբերել է 29-ամյա կնոջ, նրա 7-ամյա որդու և 31-ամյա համատեղ ապրող տղամարդու մարմինները: Նախնական տվյալներով, սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 14-ի կեսօրին. այդ օրը հարևանները աղմուկ են լսել:

«Ենթադրաբար՝ տղամարդը դանակի մահացու հարվածներ է հասցրել տանտիրուհուն և նրա որդուն, ինչպես նաև վնասել է նրա չորս տարեկան դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել» - նշել են տեսչությունում:

Մահացած կնոջ ծնողները սկսել են փնտրել նրան և կանչել են փրկարարներին՝ պատուհանից սենյակ ներս մտնելու համար, քանի որ դուռը ներսից փակված էր: Սակայն փրկարարները պատուհանի վրա արյան հետքեր են նկատել և կանչել են ոստիկանություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА