o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սեւերից». աշխատակազմը 40%-ով նորացվել է. կան «սեւ» ու «սպիտակ» աշխատողներ

20.07.2019 11:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սեւերից». աշխատակազմը 40%-ով նորացվել է. կան «սեւ» ու «սպիտակ» աշխատողներ

Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում եւ թաղապետարաններում «հնի ու նորի» կամ, ինչպես ասել է դասականը, «սեւերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին:

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ ՕԲԱՄԱՅԻ ԱՅՑԸ

Բանն այն է, որ համայնքային ծառայողների շրջանում ատեստավորում է սկսվել, ինչն արվում է ըստ օրենքի՝ 3 տարին մեկ: Բացի այդ՝ հին ծառայողներին, որոնց թոշակային տարիքը լրացել է (65 տարեկանը), թեեւ օրենքը թույլ է տալիս եւս մեկ տարով երկարացնել աշխատանքային պայմանագիրը, սակայն պայմանագրերը չեն երկարացնում:

 

Եվ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտնվելուց հետո մեկ տարուց պակաս ժամանակահատվածում քաղաքապետարանի աշխատակազմը մի 40 տոկոսով նորացել է՝ նոր դեմքեր են հայտնվել գրեթե բոլոր վարչություններում: Նրանք բոլորովին այլ կարգավիճակ ունեն՝ ինչպես վայել է «սպիտակ» աշխատողներին՝ սիրված ու գնահատված են, շատ բարձր պարգեւավճարներ են ստանում եւ առհասարակ՝ յուրային են ու դրության տերը:

Իսկ հները ոչ միայն հայտնվել են «սեւերի» ցուցակում, քանի որ նախկինների օրոք աշխատել են՝ կարեւոր չէ, թե ինչ, այլեւ բոլոր առիթներն օգտագործվում են նրանցից ազատվելու համար:

Ամենակարեւորը՝ եթե հին աշխատողները 80-90 տոկոսի չափով պարգեւավճար են ստանում, ապա նորերից ոմանք՝ անգամ 200 տոկոսի չափով: «Պարգեւավճարների ցուցակը որ նայեք, միանգամից կհասկանաք, թե ովքեր են սպիտակները, ովքեր՝ սեւերը»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА