o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Նորանոր «իջեւաններ» են սպասվում. Ծովագյուղցիները որոշել են ճանապարհը փակել

20.07.2019 08:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Փաստ». Նորանոր «իջեւաններ» են սպասվում. Ծովագյուղցիները որոշել են ճանապարհը փակել

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջեւաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հասած լուրերի համաձայն, առաջիկայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սեւանի ափամերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապված: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչեւ իջեւանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով Մ4 միջպետական մայրուղին: Խնդիրն այն է, որ Ծովագյուղում էլ ձկնորսությունն է համարվում ապրուստի հիմնական միջոց, եւ հիմա տեղացիները կանգնելու են լրջագույն փաստի առաջ, քանի որ ապրուստի միջոց հայթայթելու այլընտրանք չունեն: 

Արցախի եւ Ղրիմի բնակիչները  զրկված են մարդու տարրական իրավունքներից այն պատճառով, որ որոշ երկրներում գերիշխում է գաղութատիրական  մտածելակերպը

Մասնագետների համոզմամբ, սակայն, արգելքն այլընտրանք չունի, քանզի սեղանին դրված է Սեւանի փրկությունը: Այսինքն, ավելի լավ է հիմա արգելել, քան հետագայում ընդհանրապես ձկնապաշար չունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА