o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բունդեսթագում խոսել են հակառուսական պատժամիջոցների վտանգի մասին

20.07.2019 08:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բունդեսթագում խոսել են հակառուսական պատժամիջոցների վտանգի մասին

Հակառուսական պատժամիջոցներն անօգուտ են, իսկ դրանց պահպանումը վնասում է գերմանական բիզնեսին և հանգեցնում Ռուսաստանի կողմից Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության վերակողմնորոշման։ Գերմանական Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել գերմանացի պատգամավոր, Բունդեսթագի տնտեսության եւ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Կլաուս Էռնստը։ «Այդ պատժամիջոցներից արդյունք չկա»,- հայտարարել է Էռնստը՝ պատասխանելով Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականության արդյունավետության մասին լրագրողի հարցին: Նրա կարծիքով՝ նման քաղաքականությունը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների լարվածությանը։  Ընդ որում, Էռնստը հիշեցրել է, որ պատժամիջոցները վնաս են հասցնում եվրոպական ընկերություններին, հատկապես՝ Արեւելյան Գերմանիայի ընկերություններին:

12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

Պատգամավորը նաեւ ափսոսանք է հայտնել Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերջին հայտարարությունների կապակցությամբ, թե հակառուսական պատժամիջոցների հարցում անհրաժեշտ է ուժի դիրքորոշմանը հետեւել: «Ես պարզապես կասեմ, որ նման քաղաքականությունը չեմ պատկերացնում հաջող»,- ասել է Էրնստը՝ հավելելով, որ Եվրոպան, այդպիսով, թուլացնում է իրեն։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА