o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահակաշվիլին դուրս է եկել ընտրապայքարից՝ աջակցություն հայտնելով Վլադիմիր Զելենսկու

20.07.2019 08:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սահակաշվիլին դուրս է եկել ընտրապայքարից՝ աջակցություն հայտնելով Վլադիմիր Զելենսկու

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հանել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններից՝ ընտրողներին կոչ անելով քվեարկել նախագահ Վլադիմիր Զելենսկու «ժողովրդի ծառա» կուսակցության օգտին: «Ես ունեմ իմ հարցերը, բայց կարծում եմ, որ նախագահ Զելենսկուն պետք է հնարավորություն տալ՝ մեծամասնություն կազմել առանց հին քաղաքական գործիչներին զիջելու։  Դրա համար էլ յուրաքանչյուր տոկոսն այժմ կարեւոր է»,- գրել է Սահակաշվիլին։ Նա նաեւ հավելել է, որ չէր ցանկանա, որ իր կուսակցությունը հավաքած ձայները խանգարեն «ժողովրդի ծառային»՝ ստանալ կառավարության ձեւավորման համար անհրաժեշտ մեծամասնություն խորհրդարանում։

Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ գիշերել են փողոցում՝ հաջակցություն անօթևանների (լուսանկարներ)

Բանն այն է, որ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ «ժողովրդի ծառա» կուսակցությունը թեւ ընտրապայքարի առաջատարն է, ցաքկայն ունի 49,5 տոկոս վարկանիշ, եւ 50 տոկոսանոց շեմը չհաղթահարելու դեպքում խնդիրներ կարող է ունենալ։ Այն առումով, որ անցողիկ շեմը կարող են հաղթահարել Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր պլատֆորմը՝ հանուն կյանքի» (10,5 տոկոս) եւ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը» (7,7 տոկոս) կուսակցությունները: Նաեւ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» (6,9 տոկոս) եւ ուկրաինացի երաժիշտ, «Օկեան Էլզի» խմբի առաջնորդ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայնը» (5,9 տոկոս): 50 տոկոսանոց շեմը չհաղթահարելու դեպքում Զելինսկին կառավարություն ձեւավորելու համար պետք է դաշինք ստեղծի այս ուժերից մեկի հետ, մինչդեռ մյուս բոլոր ուժերը եւս միավորվելի եւ Զելինսկուն Ռադայում փոքրամասնություն թողնելու տարբերակն ունեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА